Արմինֆո. Սեպտեմբերի 15-ին Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում «Ռոսատոմի՚ մասնակցությամբ կկայանա «Ոչ էներգետիկ նպատակներով ատոմային տեխնոլոգիաների օգտագործումը` մարդկանց կյանքի որակի բարձրացման համար՚ սեմինարը:
Միջոցառումը կազմակերպվել է միջուկային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակում: Հայաստանում ատոմային էներգետիկան կարևոր դեր է խաղում, մինչդեռ ատոմային (ճառագայթային) տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները զգալիորեն ավելի լայն են: Հաճախ մենք, նույնսկ, չգիտենք որ արևադարձային մրգերը, ավտոդողերը, բջջային հեռախոսների չիպերը, թանկարժեք քարերն ու շատ այլ բաներ մեզ մոտ հայտնվում են ճառագայթային տեխնոլոգիաների կիրառմամբ մշակումից հետո: Ինչպե՞ս միջուկային բժշկության եղանակների օգնությամբ հաղթել քաղցկեղին, ի՞նչ է կիբեր-դանակը, ինչպե՞ս են միջուկային տեխնոլոգիաները ավելացնում բերքը, ինչպի՞սի շարժիչը կարող է տիեզերանավը հասցնել այլ գալակտիկաներ: Այս և այլ հարցերի պատասխանները կտան Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի փորձագետները:
Հիշեցնենք, որ «Ռոսատոմ՚ պետական կորպորացիան Հայաստանի գործընկերն է Մեծամորի ԱԷԿ արդիականացման նախագծում և ՀԱԷԿ-ն ապահովում է միջուկային վառելիքով: Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը բացվել է 2009 թվականի ապրիլին: Կենտրոնի գործունեթյան հիմնական ուղղություններն են երկկողմ հումանիտար համագործակցության զարգացումը մշակույթի, գիտության և կրթության բնագավառում, աջակցությունը ռուսաստանցիներին և ռուսական ոչ կառավարական կազմակերպություներին և այլն :
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |