Հինգշաբթի, 1 Փետրվարի 2018 12:18
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարության ղեկավարի Դավոս այցի արդյունքների համաձայն կմշակվեն հստակ ծրագրեր

ՀՀ կառավարության ղեկավարի Դավոս այցի արդյունքների համաձայն կմշակվեն հստակ ծրագրեր

Արմինֆո. Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել ՀՀ կառավարության անդամների մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, փետրվարի 1-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ  հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ:

Վարչապետը հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման և համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդ ուղղությունների տնտեսական ծրագրերի մշակման և ներկայացման նպատակով։ Գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացվեն կառավարության աշխատակազմ։