
Արմինֆո. Հայաստանը ևս 6 պետություն է ներառել հարկման ազատականացման հատուկ համակարգեր ունեցող երկրների ցուցակում (աշխարհագրական տարածքներ): Այդ մասին որոշում է կայացվել փետրվարի 1-ի կառավարության նիստում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հարկային նոր օրենսգրքով վերանայվել է հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները բնութագրելու նպատակով կիրառվող «օֆշորային գոտի» եզրույթը: Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների «աշխարհագրական տարածքների» ցանկը:
Ներկայացնելով որոշման նախագիծը` ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հաղորդել է, որ նման որոշում է կայացվել օտարերկրյա, մասնավորապես, Լյուքսեմբուրգի գործընկերների հետ քննարկումներից հետո. խոսքը վերաբերում է Ամերիկյան Սամոային, Թունիսին, Հարավային Կորեային, Մոնղոլիային, Նամբիային, Տրինիդադ և Տոբագոյին:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

