Արմինֆո. <Սպայկա> ընկերությունը 26,5 մլրդ դրամի /$54,8 մլն/ ևս մեկ ներդրումային ծրագիր կիրականացնի Հայաստանում: Այդ նպատակով կառավարության որոշումով բավարարվել է ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ինչպես նշվում է կառավարության փաստաթղթերում, ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գյուղմթերքի վերամշակման մեջ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել սառնարանային կիսակցորդներ, քարշակներ, կաթի փոշի: Ծրագրի իրականացումը, ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, թույլ կտա ներգրավել նոր ներդրումներ, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |