Արմինֆո. Մոտ ապագայում Հայաստանում կավարտվի սպառազինություն արտադրող գործարանի շինարարությունը: Նախօրեին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
Նրա ասելով, երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը չպետք է լինի զուտ հայտարարության մակարդակի: Խորհրդային տարիներին Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը զարգացած է եղել, բայց վերջին 30 տարիների ընթացքում այդ դիրքերը կորսված են: Այնդուհանդերձ, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ներուժը վիթխարի է: Վերջին 11 ամիսների իրադարձությունները լավատեսություն են ներշնչում, հատկապես, թավշյա հեղափոխությունից հետո: Այս շրջանում արդեն արձանագրվել է ավելի քան լուրջ առաջընթաց: Սակայն այդ ներուժի օգտագործումը պահանջում է օրենսդրական կարգավորում: «Այժմ այդ ոլորտում կան խնդիրներ, որոնց մեծ մասն առնչվում է օրենսդրական սահմանափակումներին: Այս սահմանափակումների վերացումը կհանգեցնի ռազմարդյունաբերական հեղափոխության», - ասել է պատգամավորը, հավելելով, որ հայրենական 11 ընկերությունների հետ արդեն համաձայնագրեր են կնքվել սպառազինության արտադրության եւ մատակարարման շուրջ: «Այս տարվա փետրվարին Արաբական Միացյալ Էմիրություններում սպառազինության ցուցահանդեսին առաջին անգամ կներկայացվի Հայաստանի ռազմական արտադրության 37 նմուշ, եւ ես վստահ եմ, որ Հայաստանի պատվիրակությունը կվերադառնա ստորագրված համաձայնագրերով», - ասել է Տիգրան Կարապետյանը:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ նախորդ իշխանությունների կողմից ներկա իշխանություններին հասցեագրված քննադատությանը: «Մենք արդեն անում ենք այն, ինչի նկատմամբ դուք արգելքներ էիք սահմանել», - ընդգծել է պատգամավորը, նշելով երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տնտեսական արդյունքը, որը պետք է դառնա մեխանիկայի, էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժ: «Ապագա ռազմարդյունաբերական հեղափոխության արդյունքն արդեն ակնհայտ է», - ընդգծել է Տիգրան Կարապետյանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |