Երկուշաբթի, 15 Փետրվարի 2010 13:51
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ կընդլայնի ՓՄԲ վարկավորման պորտֆելը
ArmInfo. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ զգալիորեն կմեծացնի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պորտֆելը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ վարկային վարչության պետ Գևորգ Պետրոսյանը, բանկը մտադիր է մեծացնել ՓՄԲ վարկերի պորտֆելը, այդ թվում`վերջերս Կենտրոնական բանկից ներգրավված 3.85 մլրդ դրամ ստորադաս վարկի հաշվին: Նրա խոսքով, հիշյալ վարկը բանկին տրամադրվել է ընթացիկ տարվա հունվարի վերջին`10 տարի ժամկետով: Ստորադաս վարկի շրջանակներում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ փոխառուներին վարկեր կտրամադրի մինչև 5 տարի մարման ժամկետով, տարեկան 15% տոկոսադրույքով, իսկ վարկի առավելագույն չափը չի գերազանցի 50 մլն դրամը:
Գ. Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ այսօր ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ համախառն վարկային պորտֆելում, որը կազմում է 21 մլրդ դրամ, ՓՄԲ վարկերին բաժին է ընկնում 24% կամ 5 մլրդ դրամ: