Չորեքշաբթի, 5 Մայիսի 2010 12:30
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի խումբ՚-ը դուրս է գալիս լիզինգի շուկա
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի խումբ՚-ը ընթացիկ տարում նախատեսել է ձեռնամուխ լինել լիզինգային գործառնությունների իրականացմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:
Նրա խոսքերով, լիզինգի շուկա դուրս գալու վերաբերյալ բանկի նպատակները պայմանավորված են բանկի 2012 թվականի, նոր, զարգացման ռազմավարությունով, որի համաձայն, բանկը մեծ տեղ պետք է հատկացնի ձեռնարկությունների տեխնոլոգիական զարգացմանը: ՙՀայտնի է, որ լիզինգի հայկական շուկան մեծ չէ, սակայն քիչ չեն այն նախագծերը, որոնք մենք նախատեսում ենք երպես պոտենցիալ նախագծեր՚,-նշել է Վ.Բարսեղյանը, վելացնելով, որ ներկայումս բանկն այդ ուղղությամբ կատարում է հետազոտական աշխատանքներ: Նրա խոսքերով, լիզինգի շուկայի ակտիվացմանը զուգահեռ բանկը պետք է ղեկավարվի իր բաժնետիրոջ`ՙԳազպրոմբանկի՚ փորձով: