Ուրբաթ, 21 Մայիսի 2010 15:43
Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների մաքուր շահույթը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել է 2 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների մաքուր միագումար շահույթը 2010 թվականի առաջին եռամսյակում կազմել է 713 մլն.դրամ կամ 1.95 մլն.դոլար, ինչը 12%ցածր է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ի դեպ, ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը հաշվետու ժամանակահատվածը եզրափակել է 18 մլն.դրամ վնասով, հետևաբար, մնացած 9 ընկերությունների ընդհանուր շահույը կազմել է 731 մլն.դրամ:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, մաքուր շահույթի ծավալներով առաջատարն է`ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությւնը`136 մլն.դրամ, իսկ այս ցուցանիշի նվազագույն չափերը գրանցել է ՙԳարանտ Լիմենս՚ ընկերությունը`27 մլն.դրամ:
Հարկ է նշել, որ 2010 թվականի առաջին եռամսյակում 10 ապահովագրական ընկերությունների կապիտալի շահութաբերությամբ (ROE) կազմել է 6%, իսկ ակտիվների եկամտաբերությamb (ROA)`5%: Այս ցուցանիշներով առավելագույն ցուցանիշը գրանցել է ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը`ROE-11%, և ՙԳրիար Ինշուրանս՚ ընկերությունը`ROA-8.2%: