Չորեքշաբթի, 9 Հունիսի 2010 18:53
ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմի Խումբը՚ մտադիր է մինչև 2012 թվականը մասնավոր տրանսֆրտների թիվն ավելացնել 65 տոկոսով
ԱրմԻնֆո. ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմի Խումբը՚ մտադիր է մինչև 2012 թվականը մասնավոր տրանսֆրտների թիվն ավելացնել 65%, հասցնելով 40.4 մլրդ.դրամի: Ինչպես ԱրմԻնֆո •ործակալության թղթակցին տեղեկացրել է ՙԱռեկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ •լխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, կանխատեսումը ներկայացված է բանկի մինչև 2012 թվականը զար•ացման նոր ռազմավարության մեջ:
Նրա խոսքերով, կանխատեսվող փոխանցումների ծավալների մեծ մասը կկազմեն ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտասահման կատարվող փոխանցումները`22.6 մլրդ.դրամ, իսկ մնացած 17.8 մլրդ.դրամը կկազմեն դեպի Հայաստան եկող փոխանցումները:
Նա նաև տեղեկացրել է, որ արդեն 2010 թվականի վերջին մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը բանկում սպասվում է 35.1 մլրդ.դրամի սահմաններում, այդ թվում, Հայաստանից արտասահման կատարվող փոխանցումները կկազմեն`19.7 մլրդ.դրամ, իսկ դեպի Հայաստան եկող փոխանցումները`15.4 մլրդ.դրամ: Ի դեպ, ընթացիկ տարվա սկզբին, բանկի կողմից տարբեր վճարահաշվարկային համակար•երի միջոցով իրականացվել է 29.3 մլրդ.դրամի դրամական փոխանցումներ: