Հինգշաբթի, 10 Հունիսի 2010 16:48
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբը՚ 30% ավելացրել է պլատիկ քարտերի քանակը
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբը՚ ընթացիկ տարվա հունիսի 1-ից, տարվա կտրվածքով, 30%-ով ավելացրել է իր կողմից թողարկված պլատիկ քարտերի քանակը, հասցնելով այն 64011 քարտի: Ինչպես ԱրմԻնֆո •ործակալությանը տրված հարցազրույցում հայտնել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբը՚ ՓԲԸ •լխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, քարտերի ընդհանուր թվում` 58176 քարտ կազմել են Visa համակար•ի քարտերը, իսկ մնացածը`MasterCard քարտերը:
Միաժամանակ, նրա խոսքերով, բանկի •ործող ակտիվ քարտերի քանակը հունիսի 1-ին կազմել է 19428 քարտ, ինչը 3000 քարտով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: ՙVisa և MasterCard քարտերի քանակների միջև եղած մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ սկզբում մենք դարձանք Visa համակար•ի անդամ, 2002 թվականից ձեռնամուխ լինելով դրանց թողարկմանը, և միայն 4 տարի անց` 2006 թվականին սկսեցինք թողարկել նաև MasterCard համակար•ի քարտեր՚,-պարզաբանել է Ռ.Խաչատրյանը, նշելով նաև, որ բանկն ունի նշված երկու համակար•երի լիիրավ և սկզբունքային անդամի կար•ավիճակ:
Ընթացիկ տարվա առաջին հին• ամիսներին, ինչպես տեղեկացրել է նա, բանկի քարտերով տրանսակցիաների ծավալները տարվա կտրվածքով աճել են 47%, կազմելով 9.7 մլրդ.դրամ: ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբը՚ հանդիսանում է նաև տեղական ArCa
վճարակային համակար•ի անդամ, սպասարկող բանկի կար•ավիճակով: 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ArCa քարտերով •ործարքների ծավալները բանկոմատներում և թերմինալներում կազմել են 224 մլն.դրամ, այն ժամանակ, երբ 2009 թվականի հունվար-մայիսին այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 15 մլն.դրամ:
Ներկայումս ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբը՚ ՓԲԸ ունի 43 •ործող բանկոմատ, որոնցից 29-ը տեղադրված է Երևանում: Առևտրի կետերի քանակը, որտեղ տեղադրված են բանկի POS-թերմինալները, այսօր կազմում է 78: Ընդ որում, եթե նախկինում POS-թերմինալները սովորական քարտերից բացի սպասարկում էին նաև Visa համակար•ի չիպային քարտերը, ապա վերջերս, սերթիֆիկացիոն •ործընթացն անցնլուց հետո, սկսել են սպասարկել նաև NasterCard համակար•ի չիպային քարտերը: