Ուրբաթ, 9 Հուլիսի 2010 13:43
Յունիբանկը մեկ տարում 8.5 տկոսով ավելացրել է ժամկետային ավանդների պորտֆելը
ԱրմԻնֆո. Յունիբանկը 2010 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 8.5% ավելացրել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը, հասցնելով 40.2 մլրդ.դրամի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Միաժամանակ, Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է նոր`Grand Prix ավանդը: Բացելով Grand Prix ավանդ, հաճախորդը ստանում է ոչ միայն երաշխավորված եկամուտ, այլ նաև հնարավորություն մասնակեցելու սեպտեմբերին կայանալիք` Յունիբանկի մրցանակների խաղարկությանը, որի Գլխավոր մրցանակն է` Ճանապարհորդություն դեպի Կիպրոս: Grand Prix ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 365 օր ժամկետով և 11% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն չափը կազմում է 100 հազ.դրամ: Տոկոսների վճարման պայմանները սահմանվում է հաճախորդի ցանկությամբ: Տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ ժամկետի ավարտին, հաճախորդի քարտային կամ բանկային հաշվին: Ակցիայի գորոծողության ժամկետն է` մինչև 2010 թվականի օգոստոսի 31-ը: Բոլոր ավանդատուներին տրվում է ավանդի 80%-ի չափով օվերդրաֆտի հնարավորություն, որից առաջին 30 օրերին տոկոսներ չեն պահվում: Հաճախորդներին անվճար տրամադրվում են նաև ArCa կամ Visa Electron վճարային քարտեր: