Երեթշաբթի, 13 Հուլիսի 2010 13:01
UNIStream-ն ընդլայնում է համագործակցությունը ասիական տարածաշրջանում
ԱրմԻնֆո. UNIStream դրամական փոխանցումների միջազգային համակարգը National Savings Bank-ի (Կոլոմբո, Շրի-Լանկա) հետ համատեղ հաջողությամբ գործարկել է ներդրումային մի նոր նախագիծ, կապված UNIStream համակարգով դեպի Շրի-Լանկա կատարվելիք դրամական փոխանցումների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկի մամուլի ծառայությունից, վերոնշյալ նախագիծը դարձել է մի նոր քայլ ասիական տարածաշրջանում համակարգի ընդլայնվելու ուղղությամբ, որտեղ նախկինում UNIStream համակարգը խոշոր նախագծեր էր իրականացրել Բանգլադեշում և Չինաստանում: UNIStream համակարգն ընդգրկում է ավելի քան 190000 սպասարկման կետեր աշխարհի 95 երկրներում: