Ուրբաթ, 16 Հուլիսի 2010 18:47
Հայաստանում աճում է անկանխիկ տրանսակցիաների շրջանառությունը
ԱրմԻնֆո. Հայաստանում կոմունալ վճարների և Ինտերնետ-առևտրի ծավալները ընթացիկ տարվա հունիսին կազմել են 586.5 մլն.դրամ (քանակը`31029), մայիսի համեմատ աճելով 34.4% կամ 150.3 մլն.դրամով (քանակի աճը կազմել է 7.3% կամ 2102 տրանսակցիա): 2009 թվականի հունիսի համեմատ տրանսակցիեների ծավալներն աճել են 85%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Armenian Card-ից, Ինտերնետ-տրանսակցիաների ընդհանուր ծավալներում հունիսին քարտից քարտ փոխանցումների բաժինը կազմել է 259 մլն.դրամ (քանակը` 2721 տրանսակցիա), մայիսի համեմատ կրճատվելով 10% կամ 31 մլն.դրամով, իսկ տրանսակցիաների քանակը կրճատվել է 78-ով:
Աղբյուրի համաձայն, ArCa ցանցում Armenian Card համակարգի քարտերով անկանխիկ գործարքների ծավալները 2010 թվականի հունիսին, մայիսի համեմատ աճլ է 6.7%, իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալները (ArCa ցանցում և նրանից դուրս Armenian Card համակարգի քարտերով) աճել են 5.7%: Իսկ ArCa ցանցում այլ քարտերով կատարված տրանսակցիաների ծավալները հունիսին կրճատվել են 7.2%: