Շաբաթ, 17 Հուլիսի 2010 14:16
Ազգային ձկնորսության առանձնահատկությունները, կամ Ինչո՞ւ չեն իրականացվում Հայաստանի համեմատական առավելությունները
express.am Ցանկացած արտահանում առաջանում է և հնարավոր է դառնում միայն այն դեպքում, երբ պետությունն արտաքին շուկայում իրացնում է իր համեմատական առավելությունները` բնական, աշխարհագրական, գնային, մտավոր և այլ ձևերով: Եթե չունեք այնպիսի առավելություներ, որոնք կարող եք առաջադրել համաշխարհային շուկային, ապա արտահանումը տեղի չի ունենա, անկասկած: Հետևաբար, ցանկացած երկրի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի գույքագրի իր համեմատական առավելությունները, հետագայում այդ համեմատական առավելություններից յունաքանչյուրը երկրի տնտեսական քաղաքականության օբլեկտի վերածելու նպատակով: Սակայն եթե դատենք Հայաստանի միզերային արտահանումների և հատկապես դրա այլանդակ կառուցվածքի մասին, ապա երկուսից մեկը` կամ Հայաստանը չունի համեմատական առավելություններ, կամ էլ տնտեսական քաղաքականություն: Ճիշտ պատասխանը կռահելը դժվար չէ:
Իրոք, բարեփոխումների տարիներին ո՞ր համեմատական առավելությունն է դարձել Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության օբյեկտ: Դժվարանում եմ նշել գոնե մեկը: Տխրահռչակ IT-ոլորտը, որը հայտարարվել էր պետական գերակայություն, այս բոլոր տարիներին զարգացել է կառավարության քաղաքականությանը հակառակ, այլ ոչ նրա շնորհիվ: Այն ընդհանրապես Հայաստանում հայտնվեց առանձին անհատների նախաձեռնության ու էներգիայի շնորհիվ, իսկ պետությունը բավարարվում էր և հիմա էլ բավարարվում է նրանով, որ մեկ-մեկ խփում է նրանց ուսերին, ասես ասելով`աշխատեք տղաներ: Նրանք աշխատում են, սակայն IT-ընկերությունները այժմ էլ ունեն բազմաթիվ համակարգային պրոբլեմներ, պետության մակարդակով, որոնք տարիներով չեն լուծվում, քանի որ չկան ոլորտի զարգացման պետական հայեցակարգ: Իսկ այդ ՙտնտեսական քաղաքականության՚ արդյունքն այսպիսին է` IT-ոլորտի շրջանառությունը կազմում է 100-150 մլն.դոլար, չնայած որ կարող էր և լինել ավելին:
Մեր պետության վերաբերմունքը մյուս համեմատական առավելությունների նկատմամբ նույնպես նույնն է: Վերցնենք, օրինակ, Հայաստանի համար հսկայական հեռանկարային հանդիսացող արհեստական ձկնաբուծության ոլորտում տիրող իրավիճակը: Մասնագետների կարծիքով, Հայաստանը հսկայական համեմատական առավելություններ ունի այդ ոլորտում, իսկ դրանցից գլխավորը` մաքուր, խմելու ջրի համարյա անսահմանափակ պահուստներ, ընդ որում, ձկների բազմացման համար էլ: Այս գործոնը հանդիսանում է առանցքային, եթե սրան էլ գումարենք, ըստ համընդհանուր կարծիքի, այն, որ մեր էկոլոգիապես մաքուր ձկան համը, ի տարբերություն եվրոպականի, ունի առանձնահատուկ համ: Այն կապ չունի ճգնաժամների հետ: Այստեղ հարց է ծագում, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր էկոլոգիայի նախարարությանը, որպեսզի վերջապես տեսնի մեր երկրի այդ համեմատական առավելությունը և սկսի աշխատել այդ ուղղությամբ, ինչպես որ դա արդեն արել են շատ երկրներ:
Այստեղ տեղին է նշել, որ բազմաթիվ երկրներում արհեստական ձկնաբուծությունը (կոմերցիոն ակվակուլտուրա) հսկայական թափեր է հավաքում, ձկան բնական պահուստների պակասելու հետևանքով: Թանկ ձկնատեսակների բուծումը դարձել է շատ ձեռնտու բիզնես: Օրինակ, Չինաստանում ձկան արտադրությունն ընդգրկված է պետական գերակայությունների շարքում, ՙՅուրաքանչյուր ջրամբարում պետք է լինի ձուկ՚ նշանաբանով: Բացի այդ, ձկան սպիտակուցը մարդու համար ամենաօգտակարներից մեկն է, և ձկնաբուծությունը լուրջ այլընտրանք է դառնում մսի արտադրությանը: Միայն Նորվեգիան տարեկան արտադրում է 3 մլրդ.դոլարի ձուկ (մսից ավելի), և այն իր եկամտաբերությամբ հանդիսանում է երկրորդ ոլորտը երկրում, նավթից հետո: Ի դեպ, թանկարժեք ձկնատեսակների բուծումը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին…
Հայկական մասնագետների կարծիքով, գործը ճիշտ կազմակերպելու և պետության կողմից համապատասխան վերաբերմունքի դեպքում այդ ոլորտը կարող է արտադրել շուրջ 300 հազ.տոննա ձուկ: Անգամ եթե սա չափազանցություն է, միևնույն է, խոսքը գնում է ավելի քան մեկ միլիարդ դոլարի արտահանումների մասին: Իսկ ի՞նչ ունենք մենք իրականում: Իրականում մենք ունենք ընդամենը 6 հազ.տոննա ծավալի արտադրություն, մոտ 20 մլն.դոլարի սահմաններում: Եվ ծավալը համարյա ամբողջությամբ իրացվում է ներքին շուկայում…
Ինչպես IT-ոլորտի դեպքում, սա էլ է հանդիսանում է մասնավոր նախաձեռնության բացառիկ արդյունք, կառավարության լիակատար պասիվության, իակ ավելի ճիշտ`հակադրության պայմաններում: Որովհետև սխալ կլիներ կարծել, որ մեր չինովնիկները չեն նկատել այդ ոլորտը: Նկատել են և… իսկույն ԱԱՀ հարկման տակ են վերցրել` ձկների արտասահմանյան կերերը, չնայած, որ կերը հանդիսանում է արտադրության հումք, իսկ հումքը չպեսք է հարկվի այդ հարկատեսակով: Իսկ օգտագործվող հողի դասակարգումը փոփոխելու համար ձկնաբույծների կաշին քերթելը դարձել է չինովնիկական բարձր ՙպիլոտաժ՚: Այսպես, եթե ձկնաբույծը գնել է բացարձակապես ոչ մի բանի համար պիտանի չհանդիսացող աղուտային հողեր (հետևաբար, էժան գնով), կառուցել է այնտեղ ջրավազան, ապա իսկույն հայտնվում է չինովնիկը, որը նրան բացատրում է, որ եթե դու կարողացել ես անպիտան հողը օգտագործել, ապա պետք է պետությանը վճարես մոտ 50 հազ.դոլար ամեն հեկտարի դիմաց (?!): Այսինքն, ոչխարների, կովերի, հավերի բուծումը գյուղատնտեսական գործունեություն է, իսկ ահա ձկնաբուծությունը` արդեն արդյունաբերական գործունեություն է, իսկ հողի դասը պետք է գրանցել որպես արդյունաբերական: Կարելի է մտածել, Հայաստանում այդքան շատ է արդյունաբերությունը, որ անհրաժշտություն կա դրա զարգացումը զսպել հողի նկատմամբ լրացուցիչ գերհարկատեսակներ սահմանումով: Այո, մենք պետք է հողը նվիրենք նրանց, ովքեր ռիսկի կդիմեն դրա վրա հիմնել արդյունաբերական արտադրություն: Մանավանդ ֆերմերներին, քանի որ հողի անգրագետ մասնավորեցումը ժամանակին նրանց հասցրեց անլույս աղքատության: Պատկերացրեք, Նորվեգիայում պետությունը ֆերմերներին ամեն հեկտարի դիմաց տարեկան 1000 դոլարի դոտացիաներ է տալիս, տարեկան 400 դոլար` յուրաքանչյուր կովի համար և այլն: Կամ վերցնենք Իսրայելը, որի հետ մենք այդպես հաճախ սիրում ենք համեմատվել` եթե Իսրայելում որևէ մեկը փորձի ձկնաբուծական ֆերմա հիմնել, ապա պետությունը կփոխհատուցի նրա ծախսերի 70%-ը: Իսկ մեր դժբախտ ֆերմերը պետությունից դոտացիաներ չի խնդրում, տվյալ դեպքում նա ընդամենը խնդրում է, որպեսզի չխանգարեն աշխատել և իրենից չգանձեն անհեթեթ ՙօրենքների՚ վրա հիմնված անհեթեթ գումարներ…
Այո, տնտեսության զարգացման հարցերի, ինչպես նաև բյուջեի նկատմամբ մեր կարճատես ու կեղծավոր ՙհոգատարությունից՚ է, որ առաջանում է մեր երկրի համընդհանուր տնտեսական արդյունքը, որն այլ կերպ չի կարելի անվանել, քան` խառտառակ: Այդ արդյունքը հատկապես առաջանում է նմանատիպ կոնկրետ դրվագներից: Թվում է, թե տասնապատիկ աճի պոտենցիալ ունեցող ունիկալ արտահանումային ոլորտ է, վերցրեք ու զարգացրեք, սակայն, չգիտես թե ինչու, չինովնիկների համար դա հետաքրքիր չէ: Հավանաբար, իրեն զգացնել է տալիս մեր ռադիկալ լիբերալների հին հիվանդությունը, որոնք գտնում են, որ պետությունը տնտեսությունում հարկեր հավաքելուց բացի ուրիշ անելիք չունի, թող տնտեսությունն ինքը զարգանա: Սակայն եկել է հասունանալու և հասկանալու ժամանակը, որ աշխարհում ոչ ոք նման ձևով չի աշխատում:
Ինչ անել
Թե ինչ է պետք անել իրավիճակը շտկելու համար, սկզբունքայնորեն, պարզ է: Էկոնոմիկայի նախարարությունը (շուկայի մասնակիցների հետ համատեղ) պետք է մշակի արհեստական ձկնաբուծության զարգացման ազգային ծրագիր, որտեղ պետք է մանրամասն ձևով թվարկվեն ոլորտի զարգացման ճանապարհի բոլոր խոչընդոտները, առաջարկելով օրենսդրական լուծումներ: Ենթադրում եմ, որ նոր ստեղծվող տնտեսությունների համար անհրաժշտ է նախատեսել ՙհարկային արձակուրդներ՚, թեկուզ երեք տարով: Այսպիսով, հնարավորին չափ կարճ ժամկետներում հարկավոր է ոլորտի համար ստեղծել առավելապես գրավիչ ներդրումային մթնոլորտ ( գովազդել այն, քանի որ ոլորտը արտասահմանյան լուրջ ներդրումների և նորագույն տեխնոլոգիաների կարիք ունի: Ամբողջ աշխարհում արհեստական ձկնաբուծությունը զարգանում է փակ շրջանառություն ունեցող ջրամատակարարման ճանապարհով, իսկ նման տեխնոլոգիաներ մենք դեռ չունենք: Վատ չէր լինի խոշոր եվրոպական օպերատորների ներգրավումը: Ժամանակակից ձկնաբուծական մեկ գործարանը կարող է այնքան արտադրանք տալ, որքան որ ներկայումս արտադրվում է ամողջ Հայաստանում, իսկ նման գործարաններ կարելի է ստեղծել մեծ թվով: Եվ դրանք չեն մրցակցի իրար հետ, քանի որ արտահանումային կողմնորոշում ունեցող բոլոր ձեռնարկությունների համար էլ շուկայում տեղ կգտնվի:
Այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է, որպեսզի զարգանան ինչպես խոշոր, այնպես էլ մանր տնտեսությունները: Իսկ ամենակարևորը, անհրաժեշտ է գտնել դեպի արտաքին շուկա կենտրոնացված արտահանում կազմակերպելու լուծումներ: Այսօր երկրում կան շուրջ 300 մանր ձկնաբուծական ձեռնարկություններ և հիմարություն կլիներ դրանց բոլորին դարձնել արտահանողներ: Անհրաժշտ է ունենալ կենտրոնացված մեծածախ օղակ, որը կկարողանա արագ և արդյունավետ կերպով լուծել արտահանման հետ կապված բոլոր բյուրոկրատական հարցերը, իսկ ամենագլխավորը` որպեսզի կարողանա բավարարել արտաքին խոշոր հայտերը: Չէ՞ որ ամենագլխավոր պրոբլեմնրից մեկն էլ կայանում է նրանում, որ արտաքին շուկային անհրաժեշտ են խոշոր ու կայուն մատակարարներ, ինչը ատանձին տնտեսության ուժերից վեր է: Այս գործի համար հետագայում կարելի է ստեղծել հայկական ձկան հանրաճանաչ ՙբրենդ՚` կոնյակի նման:
Բացի այդ, ոլորտի զարգացումն իր ետևից կտանի դրա հետ փոխկապակցված մյուս արտադրություններին, մասնավորապես, ձկան կերի արտադրության և ձկան վերամշակման ոլորտներին և ապահովելով նշանակալից զբաղվածություն: Եվս մեկ, ոչ սակավ կարևոր հանգամանք, ֆերմերներին ձկնաբուծության ոլորտ զանգվածային ներգրավումը թույլ կտա նաև մասնակիորեն փոխհատուցել այն սխալները, որոնք տեղի էին ունեցել հողի մասնավորեցման տարիներին, քանի որ կստեղծվի փոքր չափերի հողերը արդյունավետությամբ օգտագործելու հնարավորություն, որոնց ավանդական շահագործումից հնարավոր չէ ստանալ գյուղատնտեսական շահույթ: Ինչի համար որ գյուղն այսօր կանգնած է:
Այսպիսով, արհեստական ձկնաբուծությունն ունի մի քանի տարում Հայաստանի արտահանումային կարևորագույն ոլորտը դառնալու հնարավորություն, Հայաստանի տնտեսության համար ավելի կարևորագույն, քան անգամ կոնյակի ոլորտն է: Այս ամենի գիտակցումը պետք է խթան հանդիսանա հետագա անհապաղ քայլերի համար:
Եզրակացություններ
Հեքիաթն այն մասին, որ Հայաստանում անելիք չկա, որովհետև շուկան շատ փոքր է և այլ նման բաներ, լիակատար անհեթեթություն է: Թե ինչ պետք է անեն փոքր տնտեսություններն ու փոքր երկրները, բոլորին հայտնի է` աշխատել արտահանման վրա: Թո ինչպես իրականացնել արտահանումային ռազմավարությունը, նույնպես հայտնի է`զարգացնել մեր համեմատական առավելությունները: Հայաստանը այս կամ այն ապրանքների արտադրությունում ունի բազմաթիվ համեմատական առավելություններ, որոնք կարելի է իրականացնել անգամ տրանսպորտային մեկուսացման ներկայիս պայմաններում: Ապրանքային ձկնաբուծությունը դրանցից մեկն է: Գլխավոր պրոբլեմը կայանում է նրանում, որ այդ առավելություններն այդպես էլ չդարձան պետության տնտեսական քաղաքականության օբյեկտներ: Այդ իսկ պատճառով էլ հարկավոր է, վերջապես, իրականացնել Հայաստանի բոլոր համեմատական առավելությունների գույքագրումը և դրանցից ամեն մեկով մշակել զարգացման ազգային ծրագրեր: Պետությունը չպետք է ամաչի իր համեմատական առավելությունները զարգացնելուց և խթանելուց, անգամ եթե ինչ-որ պսեվդո-լիբերալ անգրագետ այն կպիտակի որպես պրոտեկցիոնիզմ: Ժամանակն է, վերջապես, որպեսզի չինովնիկները վերջ տան ՙբուռն գործունեություն՚ ծավալելու իմիտացիային և սկսեն զբաղվել ազգային կոնկրետ նախագծերով: Կոնկրետ ու պատասխանատու անձանց հետ, ժամկետներով ու նպատակային ծրագրերով, որպեսզի բոլորի համար էլ լինի հասկանալի: Օրինակ, թող ժողովրդին ասեն, որ 2009 թվականին Հայաստանում ձկան ապրանքային արտադրությունը կազմել է 6 հազար տոննա, իսկ, ասենք, երեք տարուց, մեր կողմից մշակված ծրագրի շնորհիվ, այն կաճի 10 անգամ: Ժողովուրդն դա կհասկանա ու կգնահատի:
Էդուարդ Նաղդալյան
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ