Երկուշաբթի, 26 Հուլիսի 2010 11:13
Յունիբանկը նախատեսում է ապահովել պլաստիկ քարտերի կրկնակի աճ
ԱրմԻնֆո. Յունիբանկը նախատեսում է մինչև տարեվերջ պլաստիկ քարտերի թիվը ավելացնել կրկնակի անգամ` հասցնելով մինչև 100 հազար քարտի: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազարույցում նման կարծիք է արտահայտել Յունիբանկի Վարչության անդամ, քարտային բիզնեսի զարգացման տնօրեն Մեսրոպ Հակոբյանը, նկատելով, որ ներկայումս Visa և ArCa քարտերի ընդհանուր թիվը կազմում է 48 հազար:
Քարտերի աճին զուգահեռ, Յունիբանկը մտադիր է մինչև տարեվերջ բավականաչափ ընդլայնել բանկոմատների ու POS-տերմինալների թիվը: Այսպես, եթե այսօր բանկն ունի 69 բանկոմատ և 483 POS-տերմինալ, ապա մինչև տարեվերջ մտադիր է դրանց թիվը դարձնել համապատասխանաբար` 90 և 1000: Խոսելով հաջորդ տարվա պլանների մասին, Մ.Հակոբյանը տեղեկացրել է, որ 2011 թվականին բանկը նախատեսում է ակտիվորեն մասնակցել քարտային բիզնեսին, այդ թվում, շարունակելով նաև cash-in ֆունկցիայով բանկոմատների գործարկումը և նոր պրոդուկտների ներդրումը: