Երկուշաբթի, 26 Հուլիսի 2010 12:51
Հուլիսի սկզբի դրությամբ ACBA-Credit Agricole Bank-ը գրավել է Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի 18 տոկոսը
ԱրմԻնֆո. ACBA-Credit Agricole Bank-ը 2010 թվականի երկրորդ եռամսյակում 7.5%-ով ավելացրել է պլաստիկ քարտերի թիվը, հասցնելով 90 հազարի, որը կազմում է Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի 18%-ը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ACBA-Credit Agricole Bank-ից, բանկի կողմից թողարկվածքարտերի կազմում 49%, կամ 43.8 հազ.քարտ, կազմում են ArCa քարտերը, միջազգային Visa քարտերը կազմել են 46.8% կամ 42.1 հազ.քարտ, իսկ MasterCard քարտերը`4.2% կամ 3.8 հազ.քարտ: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում բանկը տեղադրել է 3 նոր բանկոմատ, հասցնելով դրանց թիվը 110-ի: Հուլիսի 1-ի դրությամբ բանկն ունեցել է 963 POS-թերմինալ, առաջին եռամսյակի վերջի` 778 POS-թերմինալի դիմաց: Աղբյուրի համաձայն, ACBA-Credit Agricole Bank-ի բոլոր բանկոմատներն ընթացիկ տարվա մարտի վերջից սպասարկում են նաև Amenican Express քարտերը, որի հետ համագործակցության պայմանագիրը կնքվել է 2009 թվականի օգոստոսին:
2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Armenian Card համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված MasterCard քարտերի քանակը կազմել է 82375 քարտ, Visa քարտերը`126767, իսկ տեղական ArCa քարտերը`295556 քարտ: