Երեթշաբթի, 10 Օգոստոսի 2010 16:22
2010 թվականի երկրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդները Հայաստանի առևտրային բանկերում կրճատվել են մոտ 4 տոկոսով, կազմելով 944.8 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալները 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են մոտ 4%, հունիսի 30-ի դրությամբ կազմելով 347.2 մլրդ.դրամ կամ 944.8 մլն.դոլար: Տարվա կտրվածքով այս ցուցանիշն աճել է 26.2%, ինչը պայմանավորված է եղել 2009 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած`ՀՀ դրամի 22% արժեզրկմամբ, որից հետո դրամային ավանդների ծավալները դրամական արտահայտությամբ էապես ավելացան:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առև- բանկերի Ռենկինգի, ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ ծավալները հունիսի 30-ի դրությամբ գրանցել է HSBC Բանկ Հայաստանը`66.6 մլրդ. դրամ կամ 181.3 մլն.դոլար: Երկրորդ տեղում է Յունիբանկը` 43.6 մլրդ.դրամ կամ 118.8 մլն.դոլար, երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը`31.5 մլրդ.դրամ կամ 85.8 մլն. դոլար, չորրորդ տեղում` ACBA-Credit Agricole Bank` 30.2 մլրդ.դրամ կամ 82.2 մլն.դոլար և հինգերորդն է`ՎՏԲ-Հայաստան Բանկը`27.5 մլրդ.դրամ կամ 74.9 մլն.դոլար: Այս ցուցանիշով առաջատարների տասնյակում են նաև` Ամերիաբանկը` 22.4 մլրդ.դրամ կամ 61 մլն.դոլար, Հայբիզնեսբանկը` 22.3 մլրդ.դրամ կամ 60.7 մլն.դոլար, Կոնվերս Բանկը` 20.5 մլրդ.դրամ կամ 55.7 մլն.դոլար , Հայէկոնոմբանկը`11.4 մլրդ.դրամ կամ 31 մլն.դոլար և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը`11.2 մլրդ.դրամ կամ 30.6 մլն.դոլար:
Ընդհանուր պարտավորությունների մեջ ֆիզիկական անձանց ավանդների բաժնով 2010 թվականի - 30-ի դրությամբ առաջատարներն են HSBC Բանկ Հայաստանը և Յունիբանկը` 61.7% և 47.1%: Ընդ որում, HSBC Բանկ Հայաստանում մոտավորապես հավասարաչափ են բաժանվել ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալները, իսկ Յունիբանկում` հիմնական բաժինը կազմել են ժամկետային ավանդները: Երրորդ տեղում է Ամերիաբանկը, որը ավանդների գծով ապահովել է տարեկան եռակի աճ:
Ֆիզիկական անձանց ավանդնրի մոտ 40%-ը գտնվել է երեք բանկերում` HSBC Բանկ Հայաստան, Յունիբանկ և Արդշինիյնվեստբանկ, իսկ հինգ առաջատարների բաժինն այս գծով կազմել է 60%: Իսկ ամենափոքր ծավալները գրանցել է ԲՏԱ Բանկը`0.2%:
Ֆիզիկական անձանց ավանդների գծով տարեկան աճ է արձանագրվել 20 բանկում, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով` 9 բանկում:
Այս ցուցանիշով ամենաբարձր արդյունքը գրանցել են` Ամերիաբանկը`3 անգամ, իսկ տարեկան միակ անկումը գրանցլ է- Բանկը`47.8%:
2010 թվականի երկրորդ եռամսյակում ամենամծ աճն արձանագրել է Արցախբանկը`14.5%, իսկ ամենամծ անկւմը`Զարգացման Հայկական Բանկը և Պրոմեթեյ բանկը`մոտ 15%: