Հինգշաբթի, 9 Սեպտեմբերի 2010 16:45
Անշարժ գույքի շուկան արդարացի օրենսդրության կարիքն ունի
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկան արդարացի օրենսդրության, իսկ առաջին հերթին` հարկային կարգավորման վերանայման կարիք ունի: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում է արել Երևանի անշարժ գույքի բորսայի գլխավոր տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է այն մասին, որպեսզի ԱԱՀ հարկումից ազատվե տեղական կառուցապատողները: ՙՄանավանդ, որ վաղուց արդեն գաղտնիք չէ, որ կառուցապատողներն ամեն գնով փորձում են խուսափել այդ հարկատեսակի վճարումից՚,-ընդգծել է Ա.Պրիբիլսկին:
Փորձագետի խոսքերով, հարկային կարգավորումը շինհատվածի դինամիկ զարգացման պրոբլեմների մեջ միակը չէ: Այս ոլորտի պրոբլեմները փորձագետը կապում է նաև վարչական ռեսուրսների անարդյունավետ աշխատանքի հետ: Խոսքը գնում է այն պաշտոնյաների մասին, որոնց որոշումները ոչ միշտ են օգտակար լինում շուկայի մասնակիցներին, ավելին, հաճախ նրանց մղում են անօրինական գործողությունների: ՙԵթե մենք նվազեցնենք հարկերը, հետևաբար կիջնի ինքնարժեքը, կբարձրանա շուկայի թափանցիկությունը, կվերանան վարչարարական քաշքշուկները, և այդ դեպքում է, որ մենք, ինչ որ առումով, կշարժենք անշարժ գույքի շուկան՚,-նշել է փորձագետը:
Փորձագտը բողոքել է նաև անշարժ գույքի երկրորդային շուկայի մասնակիցների նկատմամբ անարդարացի վերաբերմունքից: Մասնավորապես, Ա.Պրիբիլսկին բացատրել է, որ ռիելտորի լիցենզիան այսօր արժե 50 հազ.դրամ` եթե եկամուտները չեն գերազանցում 58 մլն.դրամը, այն դեպքում, երբ գնահատողների լիցենզիան արժե 150 հազ.դրամ, որի արդյունքում, վերջիններս անկախ իրենց եկամուտների չափերից, ընկնում են ԱԱՀ հարկման տակ: ՙԱյն ինչ մենք պահանջում ենք իշխանություններից, դա արդարացի օրենսդրությունն է, որը թույլ կտա բիզնեսում կատարել ներդրումներ, ստանալով դրանից գոնե ինչ-որ եկամուտներ, մանավանդ ճգնաժամի ընթացքում, որն իմ կարծիքով, դեռևս չի ավարտվել՚,-եզրափակել է նա: