Շաբաթ, 11 Սեպտեմբերի 2010 12:48
Յուրաքանչյուր շաբաթ Հայաստանում հայտնվում են ավել քան 50 ապահովագրական գործակալներ
ԱրմԻնֆո. Յուրաքանչյուր շաբաթ ՀՀ Կենտրանական բանկը գրանցում է ավել քան 50 ապահովագրական գործակալներ, ԿԲ կողմից կազմակերպված` ՙՏրանսպորտային միջոցների օգտագործոիմից բխող պատասխանատվության ապահովագրության՚ թեմայով սեմինարի ընթացքում նշել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության դեպարտամենտի ղեկավար Վահե Վարդանյանը: Նա հավելել է, որ ԱՊՊԱ Պոլիսների վաճառքը գործակալները կարող են սկսել արդեն հոկտեմբերից, այն բանից հետո, երբ ԿԲ կհաստատի ԱՊՊԱ ապահովագրության սակագները: Վ.Վարդանյանը հիշեցրել է, որ ԱՊՊԱ Պլիսի մոտավոր գինը տատանվում է 30-40 հազ.դրամի սահմաններում: Իսկ Պոլիսի բացակայության համար նվազագույն տույժը կկազմի 50 հազ.դրամ:
Չի կարելի չնշել, որ գործակալական լայն ցանցերի առկայությունը Հայաստանում կարող է բնակչության համար բացել նոր աշխատատեղեր: Ապահովագրական բիզնեսի համաշխարհային առաջատարների գործակալական ցանցերում այսօր աշխատում են տասնյակ հազարավոր գործակալներ, որոնք ապահովագրության ոլորտում վաստակում են բավականաչափ մեծ գումարներ: Նույնը կարող է տեղի ունենալ նաև Հայաստանում, իսկ ամենահաջողակ գործակալները, ապահովագրողների կարծիքով, կարող են դառնալ ապահոեվագրական ընկերությունների մենեջերներ: Այս նպատակով էլ ապահովագրական ընկերությունները հրավիրում են ոչ միայն բնակչության տնտեսապես ակտիվ, այլ նաև սոցիալապես խոցելի խավերին:
Ապահովագրական գործակալի վարձատրությունը ուղղակիորեն կախված կլինի նրա ակտիվությունից, քանի որ ապահովագրական գործակալն իր աշխատավարձը կստանա կոմիսիոն վարձատրությունների` վաճառքից գոյացած տոկոսների տեսքով: Ապահովագրական գործակալի գործունեությունն ունի իր առանձնահատկություններն ու դժվարությունները: Այստեղ գործակալին անհրաժեշտ են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են` հաղորդակցվողականությունը, նախաձեռնողականությունը, բանակցություններ վարելու ունակությունը, նպատակաուղղվածությունը դեպի արդյունքը, ինչպես նաև դեպի գործընթացը: