Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2010 18:38
ՙՀայփոստը՚ իր 250 բաժանմունքների միջոցով կվաճառի ԱՊՊԱ Պոլիսները
ԱրմԻնֆո. Հայաստանի ազգային փոստային օպերատորը`Հայփոստը, պոստային համակարգերի համալիր արդիականացման և ֆինանսական ծառայությունների տրամադրման շրջանակներում մտադիր է զբաղվել ԱՊՊԱ ապահովագրական Պոլիսների վաճառքով: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին հայտարարել է ՙՀայփոստ Թրաստ Մենեջմենտ՚-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Միաժամանակ նա չի տեղեկացրել, թե որպես որ ապահովագրական ընկերության գործակալ է պատրաստվում հանդես գալ Հայփոստը, նշելով միայն, որ ապահովագրական ծառայությունները երկրի քաղաքացիներին մատչելի կլինեն 250 փոստային բաժանմունքներում: Հիշեցնենք, որ ՙԱՊՊԱ ¥ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն¤ մասին Օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՙՀայփոստ՚ ՓԲԸ հանդիսանում է Հայաստանի ազգային փոստային օպերատորը: 2006 թվականին ընկերությունը հավատագրմային կառավարման էր հանձնվել հոլանդական Postfinance ընկերությանը ՙՀայփոստ Թրաստ Մենեջմենտ՚ ընկերություն հիմնելու միջոցով, որն էլ 2008 թվականին գնվել է հայկական ծագումով արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանի կողմից, որը հանդիսանում է նաև հայկական Կոնվերս Բանկի հիմնական սեփականատերը, ինչպես նաև Զվարթնոց և Շիրակ օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչը:
ԱրմԻնֆո գործակալության փորձագետների կարծիքով, այն ապահովագրական ընկերությունը, որը կկարողանա համագործակցել Գեչիջյանի հետ և Հայփոստի հետ կստորագրի համապատասխան գործակալական պայմանագիր, հսկայական առավելություններ կստանա ԱՊՊԱ հատվածում:
Հայփոստը Հայաստանում ունի մոտ 900 բաժանմունք, հանդիսանում է Eueogiro վճարային համակարգի անդամ, որը նախատեսված է Եվրոպայիփոստային օպերատորների միջև դրամական փոխանցումների փոխանակումով, ինչպես նաև Համաշխարհային փոստային Միության STRFI վճարային համակարգի անդամ: