Շաբաթ, 2 Հոկտեմբերի 2010 01:32
EBRD մտադիր է մինչև տարեվերջ ներդրումների ծավալները Հայաստանում հասցնել 60 մլն.եվրոյի
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ¥EBRD¤ մտադիր է մինչև տարեվերջ ներդրումների ծավալները Հայաստանում հասցնել 60 մլն. եվրոյի, ընդհանուր հաշվով կնքելով 20-22 պայմանագիր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Նրա խոսքերով, Հայաստանում EBRD ներկայումս ունի 15 պայմանագիր, ինչն արդեն ռեկորդային է Բանկի համար: Ներդրումների հիմնական ծավալներն ուղղվել են բանկային հատվածին: Հայկական բանկերի միջոցով EBRD-ն ՓՄՁ ոլորտում արդեն տեղաբաշխել է 20 մլն.եվրո, իսկ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 30 մլն.եվրոյի: Վարկերի մի մասն էլ ուղղվել է տնտեսության իրական հատվածի զարգացմանը, մասնավորապես, սննդի արդյունաբերության, դեղագործության և շինարարության ոլորտներին: