Շաբաթ, 2 Հոկտեմբերի 2010 01:33
EBRD երևանյան գրասենյակի ղեկավար. Հայկական բանկերի վարկային պորտֆլների որակը բավարար է
ԱրմԻնֆո. Փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման գծով Հայկական բանկերի վարկային պորտֆլների որակը բավարար է: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
ՙԲանկերի վարկային պորտֆելների որակի հետ որոշակի դժվարություններ կար 2009 թվականին: Նախորդ տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին մենք նկատել էինք վատ վարկերի կտրուկ աճ, սակայն, ներկայումս իրավիճակը շտկվել է՚,-նկատել է Վ.Ռազլոգը, հավելելով, որ Հայաստանի բանկերն ակտիվ գործունեություն են ծավալել վատ վարկերի մակարդակն իջեցնելու ուղղությամբ: