Երեթշաբթի, 5 Հոկտեմբերի 2010 20:04
Հայէկոնոմբանկ՚ ԲԲԸ Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակլատար է նշանակվել Արմեն Նալչյանը
ԱրմԻնֆո. ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ Խորհուրդը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 05-ին կայացած նիստում հարգվել է Գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի դիմումը` առողջական պատճառներից ելնելով բանկում այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ: Կես տարի առաջ Դ.Սուքիասյանը ենթարկվել էր ավտոճանապարհային պատահարի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, Խորհրդի որոշմամբ Դավիթ Սուքիասյանը նշանակվեց բանկի Խորհրդի նախագահի խորհրդական: Նույն օրը ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ Խորհուրդը բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել բանկի Վարչության անդամ Արմեն Նալջյանին:
Արմեն Նալչյանը ծնվել է 1967 թվականին, Հայէկոնոմբանկում աշխատում է 1997 թվականից: Ղեկավար պաշտններ է զբաղեցրել Բանկի մասնաճյուղերում, իսկ 2007 թվականից աշխատում է մասնաճյուղերի կառավարման գծով Դեպարտամենտի ղեկավար: Ավարտել է Երևանի Պետական Ժող.տնտեսության ինստիտուտը, ֆինանսների գծով: