Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2010 19:30
ԱՊՊԱ ապահովագրական պրեմիաների տարեկան ծավալները կկազմեն 10-12 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Ավտոքաղաքացիական պատասխատվության պարտադիր ապահովագրության ԱՊՊԱ գծով պրեմիաների տարեկան ծավալները կկազմեն 10-12 մլրդ.դրամ: Այսօր Կենտրոնական բանկի կողմից ԱՊՊԱ սակագնային քաղաքականության հաստատման առիթով տեղին ունեցած մամուլի ասուլիսում նման գնահատական է տվել ՙԱվտոապահովագրողների Բյուրոյի՚ գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նրա խոսքերով, ԱՊՊԱ վնասաբերությունը գնահատվել է ապահովագրական պրեմիաների ծավալների 72-78% չափով:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում, գրանցել է ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության խորհրդի կողմից ընդունված ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը սահմանող կանոնները: