Շաբաթ, 13 Նոյեմբերի 2010 12:17
Հայաստանի բանկային համակարգում 2010թ. 9 ամիսներին ամենամեծ մաքուր շահույթ են արձանագրել ՎՏԲ-Հայաստան Բանկը, HSBC Բանկ Հայաստանը և ACBA-Credit Agricole Bank-ը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգում 2010 թվականի 9 ամիսներին ամենամեծ մաքուր շահույթը գրանցել են ՎՏԲ-Հայաստան Բանկը` 3.2 մլրդ. դրամ 8.8 մլն.դոլար, HSBC Բանկ Հայաստանը` 3 մլրդ.դրամ (8.3 մլն. դոլար) և ACBA-Credit Agricole Bank-ը` 2.9 մլրդ.դրան (8.2 մլն.դոլար): Չորրորդ տեղում է Ամերիաբանկը` 2.1 մլրդ.դրամ, հինգերորդ տեղում` Հայբիզնեսբանկը` 1.7 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների շահութաբերության մակարդակով (մաքուր շահույթի բաժինը ակտիվներում` ROA) ՎՏԲ-Հայաստան Բանկն է` 3.55%, երկրորդ տեղում է Ինեկոբանկը` 3.31%, երրորդ տեղում է Զարգացման Հայկական Բանկը` 2.89%, չորրորդ տեղում է Արցախբանկը` 2.60% և հինգերորդն է Արարատբանկը` 2.50%: Կապիտալի եկամտաբերության մակարդակով (ROE ) առաջատարը Արցախբանկն է` 16.32%, երկրորդ տեղում է HSBC Բանկ Հայաստանը` 15.93%, երրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 15.20%, չորրորդ տեղում է Ինեկոբանկը` 14.60%, հինգերորդ տեղում է Կոնվերս Բանկը` 12.02%:
Հայաստանի բանկային համակարգի միագումար չբաշխված շահույթը 2010 թվականի 9 ամիսների տվյալներով կազմել է 24.1 մլրդ.դրամ (66.7 մլն.դոլար), տարվա կտրվածքով աճելով ավելի քան 4 անգամ: Միայն երրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր չբաշխված շահույթը կազմել է 9.1 մլրդ.դրամ, աճելով եռամսյակի կտրվածքով 11.2%: Ըստ 21 գործող բանկերի հաշվետվությունների (հաշվի առնելով Կասկադ Բանկի հետ միաձուլումը), 2010 առաջին 9 ամիսներին 24.3 մլրդ.դրամ միագումար շահույթով եզրափակել են 19 բանկեր, իսկ 0.2 մլրդ.դրամ միագումար վնասով: Չբաշխված շահույթի տարեկան անկում է արձանագրվել 3 բանկերում, ընդ որում, ամենամեծը` ԲՏԱ Բանկում 75%: Այս ցուցանիշի ամենաբարձր աճը գրանցել է Մելլաթ Բանկը`մոտ 6 անգամ, ինչպես նաև ՎՏՆ-Հայաստան Բանկում` Ինկոբանկում և Հայբիզնեսբանկում`մոտ 4 անգամ:
2010 թվականի 9ամիսներին բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 11%, միայն երրորդ եռամսյակում` 4.4%, իսկ տարվա կտրվածքով` 22.5%, սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 317.7 մլրդ.դրամ (879.2 մլն.դոլար): Ընդ որում, այս ցուցանիշի աճը հիմնականում ապահովվել է շահույթի մեծացման հաշվին, իսկ մասնակիորեն` նաև կանոնադրական կապիտալի համալրման հաշվին: Կանոնադրական կապիտալի չափերով առաջատարը Ամերիաբանկն է` 25.5 մլրդ.դրամ, երկրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 15.5 մլրդ.դրամ, երրորդ տեղում է ACBA-Credit Agricole Bank-ը` 14.6 մլրդ.դրամ: Ընդհանուր կապիտալի չափերով սեպտեմբերի 30-ի դրությամբ առաջատարների հնգյակում են` ACBA-Credit Agricole Bank-ը` 38.1 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 31.2 մլրդ. դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 28.2 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը` 27.9 մլրդ.դրամ և HSBC Բանկ Հայաստանը` 23 մլրդ.դրամ:
Բանկային համակարգի ակտիվները 9 ամիսներին աճել են 7.1%, երրորդ եռամսյակում` 6%, իսկ տարվա կտրվածքով` 16.5%, սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 1.5 տրլն. դրամ: Ընդ որում, այս ցուցանիշի աճը պայմանավորված է եղել վարկային ներդրումների աճով: Ակտիվների չափերով առաջատարների հնգյակն ունի հետևյալ տեսքը` ACBA-Credit Agricole Bank` 172.7 մլրդ.դրամ, Ամերիաբանկ` 152.5 մլրդ.րամ, HSBC Բանկ Հայաստան` 127.8 մլրդ.դրամ, Հայբիզնեսբանկ` 117.5 մլրդ.դրամ և Արդշինինվեստբանկ` 115 մլրդ. դրամ: