Երկուշաբթի, 17 Հունվարի 2011 18:05
Հայաստանում ԱՊՊԱ պոլիսներ են ձեռք բերել 300 հազար ավտոսոփականատերեր
Արմինֆո. Ավտոքաղաքացիական Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրության պոլիսներ Հայաստանում ձեռք են բերել 300 հազար ավտոսեփականատերեր: Այս մասին նշվել է այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Միջոցառմանը մասնակցող`ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրել է ընկերության կողմից վաճառված պոլիսների քանակի մասին, որոնք կազմել են 31 ազար: Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ընկերությունն ստացել է 96 հեռախոսային դիմում, որոնցից 50-ը` գրավոր և իրականացրել 1.2 մլն.դրամի փոխհատուցում:
Ի դեպ, ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրլ է ՌԵՍՈ ապահովագրական ընկերության տնօրեն Սամվել Գրիգորյանը, ընկերությունը կնքել է մոտ 50 հազար պայմանագիր: Գրանցվել է 174 ԱՃՊ, որոնցից 143-ը ձևակերպվլ է գրավոր: Նույն ժամանակահատվածում ընկերությունն իրականացրել է 7 մլն.դրամի ապահովագրական հատուցում`43 փոխհամաձայնեցված համաձայնագրերով: