Երկուշաբթի, 24 Հունվարի 2011 18:24
Ֆինանսական կազմակերպությունները բարյացակամությամբ են վերաբերվում ֆինանսական հաշտարարի առաջարկություններին
Արմինֆո. Ֆինանսական կազմակերպությունները բարյացակամությամբ են վերաբերվում ֆինանսական հաշտարարի առաջարկությունների կատարմանը: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:Ավելին, նրանք պարբերաբար, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լրացումներ են կատարում նորմատիվային գործընթացներում: ՙՖինանսական կազմակերպությունների, մասնավորապես բանկերի համագործակցությունը գրասենյակի հետ հանդիսանում է մեր աշխատանքի գլխավոր գնահատականը, քանի որ դա նշանակում է, որ այն անիմաստ չէ՚,-նշել է նա:
Փ.Սարգսյանի խոսքերով, նրա կողմից գլխավորած գրասենյակը փորձում է պրոբլեմները լոիծել ոչ թե կոնֆլիկտների, այլ հաշտության ճանապարհով: ՙԳործերի ընդհանուր շավալների մեջ բողոքների 70%-ը բավարարվել է հաճախորդի օգտին, որի 60%-ը`հաշտության ճանապարհով, ինչը բարձր ցուցանիշ է հանդիսանում անգամ միջազգային պրակտիկայում՚,-ընդգծել է հաշտարարը:
2011 թվականին ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության հիմնական շեշտն ուղղված է ֆինանսական տեղեկատվության մակարդակի բարձրացմանը երկրի մարզերում, ասել է նա, պատասխանելով երկրի մարզերում ֆինանսական գրագիտության վերաբերյալ հարցին: ՙՀամաձայն մեր ռազմավարական ծրագրի, այդ միջոցառումները կկրեն սիստեմատիկ բնույթ, մարզերում կուժեղացնենք աշխատանքները մասնավոր սեմինարների և քննարկումների անցկացման միջոցով՚,-նշել է նա: Գրասենյակը մտադիր է շարունակել թեմատիկ կոնֆերանսների հրավիրման պրակտիկան, ներգրավելով արտասահմանյան գործընկերներին:
Փ.Սարգսյանը նշել է 5 ֆինանսական կազմակերպությունների, որոնք 2010 թվականին ամենաարդյունավետն են համագործակցել գրասենյալի հետ: ՙԼավագույն գործընկեր՚ անվանակարգով մրցանակը ստացել են` ՎՏԲ-Հայաստան Բանկը և Բիբլոս Բանկ Հայաստանը, ինչպես նաև երկու ապահովագրական ընկերություն`ԻՆԳՈ Արմենիա և Ռեսգոսստրախ Արմենիա: