Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 11:36
2011 թվականի մարտին Յունիբանկը ձռնամւխ կլինի Visa չիպային քարտերի թողարկմանն ու սպասարկմանը
Արմինֆո. 2011 թվականի մարտին Յունիբանկը ձռնամւխ կլինի Visa չիպային քարտերի թողարկմանն ու սպասարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Յունիբանկի Վարչության անդամ, մանրածախ բիզնեսի ղեկավար Մեսրոպ Հակոբյանը, Visa չիպային քարտերն ունեն պաշտպանվածության ավելի բարձր աստիճան:
Նրա խոսքերով, չիպային քարտերով հաճախորդը կարող է ավելի շատ ծառայություններից օգտվել, որոնք չեն կարող մատուցել մագնիսային քարտերը: ՙԼոյալության մեր ծրագրի շրջանակներում հաճախրդներին կառաջարկենք քարտեր, որոնք կընդգրկեն միանգամից մի քանի օպցիաներ, միաժամանակ փոխարինելով ինչպես վարկային, այնպես էլ բոնուսային կամ ձեղչային քարտերը՚,-նշել է նա, հավելելով, որ միևնույն քարտին կկցվեն մի քանի հաշիվներ, տարբեր արժույթներով:
Մ.Հակոբյանը նշել է, որ 2011 թվականին բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS-թերմինալների թիվը` 900-ի, իսկ բանկոմատների թիվը` 100-ի: Բանկը մտադիր է նաև սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկումից հետո վերասարքավորել բանկոմատները, որպեսզի քարտապանները հնարավորություն ունենան բանկոմատների միջոցով փոխել PIN-ծածկագիրը կամ ստանալ վերջին 10 գործարքների քաղվածքը: