Երկուշաբթի, 7 Փետրվարի 2011 11:27

ԿԱՍԿՈ հատվածում իրական ակտիվությունը կսկսվի արդեն կես տարուց


ԱրմԻնֆո. "Սիլ Ինշուրանս" ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Հայկ Բաղրամյանի հարցազրույցը Արմինֆո լրատվական գործակալությանը

Պրն.Բաղրամյան, մեր բոլոր ապահովագրողներն էլ երկրում պարտադիր ապահովագրության ներդրումը կապում էին նաև ԿԱՍԿՈ պայմանագրերի աճի հետ: Ձեր ընկերությունը կանխատեսում էր ԿԱՍԿՈ պայմանագրերի 30-40% աճ: Արդարացա՞ն արդյոք այդ սպասելիքները: Իսկ ընդհանրապես, ավտոկասկո շուկան ինչպե՞ս կզարգանա ավելի երկարաժամկետ հեռանկարում, օրինակ, մեկ-երկու տարի անց:


Մեր քաղաքացիների շրջանում ԿԱՍԿՈ ապահովագրությունն արդեն մասսայականություն է վայելում, միայն նշեմ, որ "Սիլ Ինշուրանս" ապահովագրական ընկերության ապահովագրական պորտֆելի հիմնական մասը կազմում է հատկապես կամավոր ավտոապահովագրությունը: Մեր շատ հաճախորդեր, որոնք ապահովագրվել են ԱՊՊԱ գծով, անկասկած, հետաքրքրություն են ցուցաբերում նաև ԿԱՍԿՈ-ի նկատմամբ: Սակայն, առայժմ քչերն են, որ ԱՊՊԱ հետ մեկտեղ ձեռք են բերում նաև ԿԱՍԿՈ պոլիսներ, ինչը, սակայն, մեզ համար անակընկալ չի հանդիսանում: ԿԱՍԿՈ հատվածն ավելի լուրջ տեմպերով կսկսի զարգանալ միայն երկրում պարտադիր ապահովագրական ինստիտուտի կայացումից հետո, երբ վարորդները սեփական փորձի վրա կարողանան համոզվել, որ ապահովագրությունը Հայաստանում գործում է, իսկ ապահովագրողներն էլ ժամանակին և ամբողջովին հատուցում: Կարծում եմ, որ տրանսպորտային միջոցների կամավոր ապահովագրության հատվածում իրական ակտիվությունը կսկսվի կես տարուց:

Ապահովագրողները շարունակում են պայքարը յուրաքանչյուր լավ հաճախորդի համար: Իսկ այդ պայքարում չկա՞ն արդյոք անբարեխիղճ մրցակցության տարրեր:

Բանը նրանում է, որ երկրում պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրումից հետո ապահովագրական շուկայում որոշակիորեն փոխվեցին նաև խաղի կանոները: Բոլոր ապահովագրական ընկերություններն էլ, այդ թվում նաև մենք, սկսեցին ակտիվորեն զարգացնել իրենց գործակալական ցանցերը, որոնց գործունեությունն էլ իր մեջ պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր: Ցավոք, ոչ բոլոր ապահովագրական գործակալներն են, որ իրենց աշխատանքում ղեկավարվում են օրինական գործողություններով, նրանցից շատերը հաճախորդի համար պայքարում լինում են ոչ կոռեկտ, կնքելով անազնիվ գործարքներ և կիրառելով զանազան հնարքներ ու խորամանկություններ: Դա իրոք, խանգարում է աշխատելուն:

Իրացման ինչպիսի՞ ուղիներով ընկերությունը կարողացավ ապահովել պայմանագրերի ամենամեծ քանակությունը:

Փորձը ցույց տվեց, որ ապահովագրական պոլիսների վաճառքի ամենաարդյունավետ ուղին գործակալական ցանցն է:

Պրն.Բաղրամյան, գործնականում բոլոր ապահովագրողներ էլ բավականին հսկայական գումարներ են ծախսում գովազդին: Կարդարացվե՞ն արդյոք այդ ծախսերն ապագայում:

Ապահովագրական սակագները հաշվարկելիս ապահովագրողներն ունեին իրական վիճակագրության բացակայության հետ կապված պրոբլեմներ` ավտոճանապարհային պատահարների գծով: Այդ պրոբլեմը բերեց նրան, որ սակագները քիչ թե շատ ճշգրիտ հաշվարկելու համար ապահովագրական ակտուարներն ստիպված էին դիմել նաև համապատասխան փորձագետների գնահատմանը: Այնուամենայնիվ, սակագների հիմքում ընկած տվյալները մինչև այժմ էլ ճշգրիտ չեն, իսկ դա կարող է ապագայում առաջացնել սակագների ճշգրտման ահրաժեշտություն, բայց, հայտնի չէ, թե որ ուղղությամբ: Նման անորոշության պայմաններում գովազդի վրա հսկայական միջոցներ ծախսելն ու կառավարման ծախսերն ուռճացնելը, իմ կարծիքով, ճիշտ չէր լինի:

Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ:

Որոշ ընկերություններում կառաջանա լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն: Մենք աշխատում ենք խույս տալ նման լուրջ ծախսերից, մանավանդ գվազդի գծով, քանի որ , ինչքան էլ բարձրաձայն չհնչի, դրա անհրաժեշտությունը չենք զգում: Ընկերությունը շուկայում գործում է վելի քան 10 տարի և կարողացել է իր հաճախորդների շրջանում ձևավորել հուսալի գործընկերոջ իմիջ: Հնարավոր է, որ ավելի ակտիվ գովազդային քաղաքականությունը մեզ հնարավորություն կտար ներգրավել ավելի շատ հաճախորդների, սակայն, կրկնում եմ, անորոշության պայմաններում ծախսերի մեծացումը կարող է առաջացնել որոշակի դժվարությւոններ:

Որոշ ժամանակ անց կստեղծվի մի իրավիճակ, երբ պարտադիր ապահովագրության պայմանագրերի բաժինը ապահովագրական պորտֆելում կանցնի 70 տոկոսից: Չէ՞ որ դա շուկայի համար արդեն լուրջ խնդիր է:

Առաջին տարիների համար դա լիովին բնական երևույթ է և դրանից խուսափելն անհնար է: Այլ բան է, եթե այդ հարաբերակցությունը պահպանվի նաև մի քանի տարի անց: Ողջ աշխարհում ԱՊՊԱ-ն հանդիսանում է վնասաբեր պրոդուկտ, եթե առաջին 2-3 տարիներին այդ պրոդուկտը ապահովագրողներին թույլ է տալիս ապահովել մի փոքր շահույթ, ապա երրորդ տարվանից այն դառնում է վնասաբեր: Ինչո՞ւմն է երկրում պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրման և կայացման տրամաբանությունը: Այդ պրոդուկտը կոչված է պետության համար լուծելու սոցիալական լուրջ պրոբլեմներ, բացի այդ, բարձրացնել երկրի քաղաքացիների ապահովագրական մշակույթը, ինչն էլ իր հերթին ապահովագրական ընկերություններին թույլ կտա զարգացնել ապահովագրության մյուս տեսակները:

Իսկ մեր երկրի տնտեսական իրավիճակը նպաստո՞ւմ էր ԱՊՊԱ ներդրմանը: Խոսքը գնում է նաև մեր քաղաքացիների ֆինանսական վիճակի մասին: Վաղաժամ չէ՞ր արդյոք պարտադիր ապահովագրության ներդրումն այդ տեսանկյունից:

Ոչ, ընդհակառակը, մեր երկրում պարտադիր ապահովագրության ներդրումը, գտնում եմ, որ տեղի ունեցավ որոշակի ուշացումով: Ցանկացած փուլում էլ այդ նորամուծությունը մեր քաղաքացիների կողմից կդիտվեր որպես լրացուցիչ հարկատեսակ, մանավանդ անապահով խավերի կողմից: Այստեղ ապահովագրողների խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ամբողջությամբ նախապատրաստվի ապահովագրության համակարգը, ստեղծվեն արդյունավետ աշխատող ենթակառույցներ և դրական օրինակներով փոխել քաղաքացիների մտածելակերպը, միաժամանակ բարձրացնելով նրանց վստահությունը ֆինանսական կառույցների հանդեպ ընդհանրապես, իսկ մասնավորապես` ապահովագրական ընկերությունների հանդեպ:

Հայաստանում ԱՊՊԱ ներդրումից հետո հասարակական կազմակերպություններն ստանում են Ճանապարհային Ոստիկանության աշխատանքների հետ կապված բազմաթիվ բողոքներ: Կարո՞ղ է արդյոք այդ և մի շարք այլ կառույցների անարդյունավետ աշխատանքն ապագայում լուրջ պրոբլեմնր առաջացնել ապահովագրողների համար: Եվ ի՞նչ ձևով կարելի է պայքարել դրա դեմ:

Կարծում եմ, որ դա գալիս է Ճանապարհային Ոստիկանության քննչական բաժնի կադրերի սակավությունից և հուսով եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի: Հետո, մեր երկրի նման երկրի համար նման երևույթները զարմանալի չեն, ավելին, լիովին կանխատեսելի են:

Ի՞նչ քանակությամբ ԱՊՊԱ պայմանագրեր է կնքել Ձեր ընկերությունը:

Ըստ վերջին տվյալների, մեր ընկրությունը կնքել է մոտ 15 հազար ԱՊՊԱ պայմանագիր:

Որքա՞ն է ընկերության կողմից գրանցված ՃՏՊ քանակն ԱՊՊԱ մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, և որքա՞ն է ընկերության կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը: Եղե՞լ են արդյոք խոշոր հատուցումներ:

Խոշոր ապահովագրական հատուցումներ դեռևս չենք ունեցել: ԱՊՊԱ մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև օրս գրանցել ենք 146 ճանապարհա-տրանսպրտային պատահար, որոնցով նախատեսված ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 5 մլն. դրամ:


Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40