Երեթշաբթի, 1 Մարտի 2011 12:53
Ռոսգոսստրախ Արմենիան ԱՊՊԱ գծով արդեն իրականացրել է 120 մլն.դրամի հատուցում
Արմինֆո. ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը Ավտոքաղաքացիական Պատասխանատվության Պարտադիր Աապահովագրության գծով արդեն իրականացրել է 120 մլն.դրամի ապահովագրական հատուցում:
Ընկերության վնասների կարգավորման բաժնի տվյալներով, տարեսկզբից Ռոսգոսստրախ Կոնտակտ Կենտրոնը ստացել է 6640 զանգ, որոնից 3794-ը` փետրվարին, ինչը 1.5 անգամ գերազանցում է հունվարի ցուցանիշը: Մեկ օրվա զանգերի միջին քանակը կազմել է 112 զանգ:
Կարեսկզբից ընկերությունը գրանցել է 1826 ապահովագրական պատահար: Դրանցից 1030-ը`փետրվարին, ինչը պայմանավորված է կլիմայական պայմանների փոփոխությունով: ԱՃՊ օրական թիվը հունվար և փետրվար ամիսներին համապատասխանաբար կազմել է` 26 և 37 պատահար: