Երեթշաբթի, 15 Մարտի 2011 19:33
Նաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ գծով իրականացրել է 60 մլն. դրամի ապահովագրական հատուցումներ
Արմինֆո. ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ գծով իրականացրել է 60 մլն. դրամի ապահովագրական հատուցումներ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի տվյալներով, պարտադիր ապահովագրության ներդրման օրվանից արձանագրել է 370 ճանապարհա-տրանսպորտային պատահար, որոնցում մեղավոր կողմ է եղել ընկերության հաճախորդը% Նշված գործերից մոտ 320-ը արդեն կարգավորվել է, իսկ 50 գործ գտնվում է փորձագիտական փուլում:
Նշենք, որ 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ ԱՊՊԱ գծով իրականացված ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը Հայաստանում կազմել է 303.5 մլն.դրամ: Նույն ժամանակահատվածում ապահովագրական ընկերությունները գրանցել են 5779 հեռախոսային հայտ, որոնցից 2603-ը հետագայում ստացել են գրավոր ձևակերպում: