Հինգշաբթի, 24 Մարտի 2011 02:37
ՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերության տեղաբաշխումների ծավալը տարեսկզբից սկսած կարող է կազմել 200 մլն.դրամ
Արմինֆո. Տարեսկզբից սկսած ՌԵՍՈ ապահովագրական ընկերության ՍՊՊԱ գծով փոխհատուցումների ծավալները կարո են կազմել 200 մլն.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքերով, նշված ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է 981 ճանապարհա-տրանսպորտային պատահար, որոնցից 321-ը արդեն կարգավորվել է, որոնցով փոխհատուցման ծավալները կազմում են 60 մլն.դրամ: Ընդհանուր առմամբ ընկերությունը կնքել է պարտադիր ապահովագրության 50300 պայմանագիր, շուկայում զբաղեցնելով երրորդ տեղը:
Գնահատելով Հայաստանի ապահովագրական շուկայում տիրող իրավիճակը, Ս.Գրիգորյանը նկատել է, որ Հայաստանում ապահովագրական ինստիտուտի բնական կայացման գործընթացն ստացել է ոչ սովորական զարգացում, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետոայն երկար ժամանակով դադարեցվել էր: Արտասահմանում, նկատել է ապահովագրողը, ապահովագրությունը յուրօրինակ լոկոմոտիվ է հանդիսացել ֆինանսական շուկայի առանձին հատվածների` կենսաթոշակային հիմնադրամների, բանկային համակարգի զարգացման համար: Իսկ Հայաստանում այսօր ապահովագրությունը զարգանում է շուկայի մյուս հատվածներին զուգահեռ: ՙԿարծում եմ, որ շուտով դա տեղի կունենա, երբ ապահովագրությունը կդառնա երկրի ֆինանսական շուկայի հիմնական դրայվերներից մեկը՚,-նշել է Ս.Գրիգորյանը: