Հինգշաբթի, 19 Մայիսի 2011 11:01
2011 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է վարկային պրտֆելը մեծացնել 20-25 տոկոսով
Արմինֆո. 2011 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է վարկային պրտֆելը մեծացնել 20-25%: Առաջին եռամսյակի ավարտին բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 99.4 մլրդ.դրամ, աճելով 15%-ով: ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հնգամյակին նվիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Բանկիրը գերադասել է չհրապարակել մնացած ֆինանսական ցուցանիշներով կանխատեսումներ, միայն նկատելով, որ այս տարի բանկի խնդիրներն են` ՙգնալ շուկայի աճին զուգընթաց՚: Ներկայումս բանկը հիմնականում կողմնորոշված է կապիտալի վերադարձի ուղղությամբ, միաժամանակ շարունակելով ակտիվորեն բարձրացնել ու ամրապնդել իր դիրքերը Հայաստանի բանկային համակարգում:
Բանկի ֆինանսական տնօրեն Յուրի Գուսևն իր հերթին նկատել է, որ այս տարի բանկը շարոունակում է զարգացնել ծավալները, ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ վարկավորման հատվածներում: Մեծանում է նաև բանկի շահույթը, եռամսյակի արդյունքներով կազմելով 1.3 մլրդ.դրամ: ՙԱյդ ցուցանիշը կարելի է բազմապատկել առնվազն 4-ով, որպեսզի հասկանալ, թե ինչի ենք մենք ձգտում՚,-նշել է Յ.Գուսևը: Հիմնական շեշտը բանկը կդնի իր որակական վերափոխումների վրա:
Պատմելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաջողությունների մասին, Վ.Օվսյաննիկովն ընդգծել է, որ 2010 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր զարգացումը որպես ունիվերսալ բանկ և նշանակալիորեն ամրապնդեց իր դիրքերը հիմնական ցուցանիշներով, մնալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների ծավալը 2010 թվականին աճել է 61,1%-ով, ինչը բացատրվում է Բանկի հանդեպ ունեցած հաճախորդների վստահությամբ և ավանդատուների մոտ միջոցների խնայողության կուլտուրայի ձևավորմամբ: Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացել է 21,1%-ով մինչև 86,6 մլրդ ՀՀ դրամ, ի շնորհիվ ֆիզիկական անձանց վարկերի նշանակալի աճի: ՙՄենք որպես վարկային հաստատություն ակտիվ աշխատել ենք երեք հիմնական ուղղություններով` սպառողական վարկավորում, հիպոթեքային վարկավորում և վարկային քարտեր: Մենք նաև ակտիվ համագործակցել ենք մեծածախ և մանրածախ առևտրային, շինարարական և սննդաարդյունաբերական ձեռնարկությունների հետ: Մենք վստահ ենք, որ 2011 թվականը կլինի էլ ավելի արդյունավետ, և մենք ակնկալում ենք վարկային և ավանդային պորտֆելների մեծ աճ՚,-նշել է նա:
2011 թվականի առաջին եռամսյակում բանկը բիզնեսի բոլոր ուղղություններով հասել է նկատելի արդյունքների: Մաքուր շահույթը կազմել է 1.3 մլրդ.դրամ ¥3 տեղ¤, նախորդ տարվա 670 մլն.դրամի փոխարեն: Ակտիվները աճել են 7.4%, մինչև 136.9 մլրդ.դրամ ¥4 տեղ¤: Զգալիորեն աճել է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը: Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 8.2%, մինչև 106.1 մլրդ.դրամ ¥5 տեղ¤, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` 10.8%, մինչև 64.8 մլրդ.դրամ ¥6 տեղ¤: Բանկի ընդհանուր կապիտալն առաջին եռամսյակում աճել է 5.2%, կազմելով 30.8 մլրդ.դրամ ¥3 տեղ¤:
Բանկի մասնաճյուղերի ցանցն ամենախոշորն է Հայաստանում և կազմված է 68 մասնաճյուղից, որոնցից 24-ը տեղակայված է Երևանում: VIP-հաճախորդներին ծառայություններ մատուցելու նպատակով գործում է ՙՄոսկվա՚ մասնաճյուղը: Բանկի Բանկոմատների թիվը կազմում է 70, իսկ POS-թերմինալների թիվը` 500: Բանկի հաճախորդների բազան հասնում է 270 հազար ֆիզիկական և 6 հազար իրավաբանական անձի: