Ուրբաթ, 1 Հուլիսի 2011 16:24
Հայաստանում բնակարանների գների անկումը շարունակվում է բազմաբնակարանների էժանացման հետևանքով
Արմինֆո: Հայաստանում բնակարանի 1 քառակուսի մետրի գինը մեկ տարում իջել է 4%: Այս մասին են վկայում ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները:
Այնուամենայնիվ, միայն 2011 թվականի մայիսին գների ընդհանուր մակարդակը գործնականում չի փոփոխվել, հիմնականում բազմաբնակարան շենքերի բնակարանների թանկացման հետևանքով: Հտևաբար, այս հատվածն էլ պատճառ է հանդիսացել է տարեկան անկման համար:
Մասնավորապես, բազմաբնակարան շենքերում բնակարանները մաիսին միջին հաշվով թանկացել են 0.2%, իսկ մասնավոր տներում` 0.1%: Երևանում այդ աճը կազմել է 0.2%, մինչև 257.5 հազ.դրամ, իսկ մարզերում` 0.1%, մինչև 82.2 հազ.դրամ: Միևնույն ժամանակ Երևանում մասնավոր տները թանկացել են 0.4%, մինչև 273.4 հազ.դրամ, իսկ մարզրում էժանացել են 0.2%, մինչև 91.3 հազ.դրամ:
Ըստ պետկադաստրի տվյալների, բազմաբնակրան շենքերում գների գծով առաջատարը Երևան քաղաքն է, ընդ որում, ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն համայնքում` 443.9 հազ.դրամ, մայիսին իջնելով 0.8%, իսկ տարեկան կտրվածքով` 5.5%: Արաբկիր համայնքում գները մեկ ք.մ. համար կազմել են 342.5 հազ.դրամ: Երևանի մնացած համայնքներում գները սկսվում են 223 հազար դրամից, բացառությամբ Նուբարաշենի, որտեղ 1 ք.մ. միջին գինը կազմել է 147 հազ.դրամ:
Մարզերում ամենաբարձրն գները գրանցվել են` Ծաղկաձորում` 185.2 հազ.դրամ, Վաղարշապատում` 140.8 հազ.դրամ, Աբովյանում, Աշտարակում, Իջևանում, որիսում, Նոր Հաջնում, Արմավիրում, Ջերմուկում, Մասիսում, Եղեգնաձորում, Բյուրեղավանում, Դիլիջանում, յումրիում, Կապանում և Եղվարդում` 102-140 հազ.դրամ: