Ուրբաթ, 8 Հուլիսի 2011 13:39
Հայաստանի բանկային հանրությունը տարեվերջին ակնկալում է 4.8% տնտեսական աճ
Արմինֆո. Հայաստանի բանկային հանրությունը տարեվերջին ակնկալում է 4.8% տնտեսական աճ: Այսպիսին են Հայաստանի 19 բանկերի 54 Top-մենեջերների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, որն անց է կացվել ԱրմԻնֆո գործակալության ֆինանսական վերլուծությունների ծառայության կողմից, ամռան ամիսներին: Տեղին է նշել նաև, որ հարցվղների կողմից ՀՆԱ աճի նվազագույն մակարդակը նշվել է 0.5%, իսկ առավելագույնը` 15%:
Ընդ որում, երկրում ինֆլյացիայի սպասվող մակարդակի վերաբերյալ հարցին բանկերի պատասխանատու աշխատողների մեծամասնությունը կանխատեսել է 8-9%, իսկ ավելի բարձր մակարդակ` 10-15%, ակնկալել է տասնմեկ հարցվող: Ընդամենը 4 մասնագետ է նշել ինֆլյացիայի նվազագույն սանդղակը`4-5%:
Հետաքրքիր պատասխաններ են ստացվել կապված հայկական դրամի փոխարժեքի հետ: Ըստ պատասխանների, միջին փոխարժեքը կազմել է 384 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, նվազագույն սանդղակը կազմել է 365 դրամ, իսկ առավելագույնը` 402 դրամ: Ընդ որում, 30 հարցվող նշել է 370-390 դրամ, իսկ 4 հարցվող` 400 դրամից ավելի:
Այն հարցին, թե ետճգնաժամային փուլում կարելի է արդյոք տարեվերջին սպասել վարկային ընդհանուր պորտֆելի աճի, ճնշող մեծամասնությունը պատասխանել է դրականորեն: Ընդ որում, բանկիրները պորտֆելի աճը միջին հաշվով նախատեսում են 5.4%, առավելագույնը` 15%, սակայն 3 հարցվող նշել է 4-10% անկում:
Վարկային տոկոսադրույքների վերաբերյալ հարցին մասնագետները միջին մակարդակը դրամային վարկերի համար նշել են տարեկան 16.6%, իսկ դոլարային վարկերի համար` 13.4%: Դրամային վարկերով, 14 հարցվող գտնում է, որ տոկոսադրույքը կտատանվի 18-22% սահմաններում, 19 հարցվող` 14-17% սահմաններում: Դոլարային վարկերով նվազագույն տոկոսադրույքը նշվել է 8%, առավելագույնը` 18%: Մեծ մասը հակված է 12-14% կողմը: Ավանդների տոկոսադրույքներով, միջին մակարդակը դրամային ավանդների համար նշվել է 11%, դոլարային ավանդների համար` 7.4%: Հարցվողների մեծամասնությունը դրամային ավանդների գծով հակված է 10-12%-ի կողմը, իսկ դոլարային ավանդների գծով` 7-8%-ի կողմը:
Միևնույն ժամանակ, բանկիրների մեծամասնությունը տարեվերջին սպասում է ընդհանուր իրացվելիության անկում` 24-30% սահմաներում, սակայն, ոմանք ակնկալում են այդ ցուցանիշի աճ` 34-40% սահմաններում: Արդյունքում, միջին իրացվելիությունը նշվել է 31.1%, ինչը համապատասխանում է 2010 թվականի վերջի փաստացի ցուցանիշի հետ: Ընթացիկ իրացվելիության գծով միջին մակարդակը սպասվում է 175.8%, 2010 թվականի վերջի փաստացի` 181%-ի փոխարեն: Ընդ որում, այս հարցով հարցվողների կարծիքները տարբերվում են: 27 հարցվող հակված է դեպի ընթացիկ իրացվելիության անկում` 110-171% սահմաններում, իսկ 17 հարցվող` 180-201% սահմաններում:
Նշենք, որ հարցմանը հրաժարվել են մասնակցել ԲՏԱ Բանկի և Մելլաթ Բանկի մասնագետները: