Հինգշաբթի, 21 Հուլիսի 2011 15:23
Անելիք Բանկի քարտերով տրանսակցիանրն աճել են 11%
ԱրմԻնֆո: Անելիք Բանկի Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության ղեկավար Աստղիկ Ղասաբյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը
Անելիք Բանկն առաջիններից էր Հայաստանում, որը թողարկեց Visa, MasterCard և ArCa քարտեր: Սակայն, չնայած դրան, թողարկված քարտերի ակտիվացում բանկն սկսեց ցուցադրել միայն վերջին տարում: Ինչո՞վ էր պայմանավորված նման թռիչքը:
Բանկը միշտ էլ ցուցաբերել էր թողարկված քարտերի աստիճանական ու անշեղորեն աճ: 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ թողարկված քարտերի քանակը կազմել է 37742: Կուզենայի նշել, որ Բանկն առաջին հերթին իր առջև դնում է պլաստիկ քարտերի ժամանակակից ու որակյալ սպասարկման նպատակներ և դրանից հետո միայն`քանակի ու շրջանառության մեծացում: Ներկայումս բանկն ունի բանկոմատների ու թերմինալների բավականին մեծ ցանց, որոնց թիվը Հայաստանի տարածքում կազմում է, համապատասխանաբար`40 բանկոմատ և 424 թերմինալ:
Նշո՞ւմ է արդյոք Բանկն իր քարտերով անկանխիկ վճարների կրճատումը, և ընդհանուր առմամբ, որքա՞ն են Անելիք Բանկի քարտերով տրանսակցիաների ծավալները 2011 թվականի առաջին կիսամյակում:
2009-2010 թվականներին ավելի շուտ կարելի է խոսել աճի տեմպերի իջեցման, քան վճարների կրճատման մասին: Այս տարի տրանսակցիանրի ծավալներն առաջին կիսամյակում կազմել են 5.1 մլրդ.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11%:
Ինչպիսի՞ն է պլաստիկ քարտերով տրամադրված վարկերի պորտֆելը: Կուզենայի իմանալ, թե ի՞նչ պայմաններով է Բանկը տրամադրում օվերդրաֆտները և ինչպե՞ս է կարգավորում այդ լորտի ռիսկերը:
Այսօր պլաստիկ քարտերով տրամադրված վարկերի պորտֆելը կազմում է 212.6 մլն.դրամ, իսկ վարկերի քանակը` 646 վարկ: Դրանք վերականգնվող վարկեր են, տոկոսների մարման 45 օր արտոնյալ ժամկետով: Իսկ վարկերի տրամադրման պայմանները կախված են վարկառուի վարկունակության գնատումից:
Մինչ այդ բանկը նախատեսել էր գործարկել նոր, քո-բրենդինգային նախագծեր: Ներկայումս ո՞ր փուլում են գտնվում այդ նախագծերը:
Բանկը մտադիր է գործարկել սեփական դիսկոնտային ծրագիր, մեր հաճախորդները կարող են սպասարկման ավելի քան 100 կետերում ստանալ 2-5 տոկոսանոց զեղջեր: Նախատեսվում է նաև համագործակցությունը միջազգային խոշոր դիսկոնտային համակարգերից մեկի հետ:
Անելիք Բանկը դարձավ կենսաթոշակային պլաստիկ քարտերի ծրագրի մասնակիցներից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախագծի զարգացման տեմպերը կենսաթոշակային քարտի պահանջարկի տեսանկյունից:
Բանկի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի քանակը ներկայումս մեծ չէ, բայց տարեվերջին մենք կանխատեսում ենք այդ քարտերի քանակի զգալի աճ: Պետք է նշեմ, որ այդ քարտերով բոլոր ծառայությունները Բանկը տրամադրում է անվճար, ինչպես նաև մնացորդի վրա տարեկան հաշվարկում է 2% չափով գումար:
Զրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ