Չորեքշաբթի, 27 Հուլիսի 2011 13:51
Անշարժ գույքի շուկայում շարունակվում է ակտիվությունը
Արմինֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2011 թվականի հունիսին կնքվել է 16954 պայմանագիր, 8.6% տարեկան աճով, իսկ միայն հունիսին` աճելով 1.9%: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները:
Աղբյուրի համաձայն, ըստ աշխարհագրության, գործարքների առավելագույն քանակը կատարվել է Երևանում` ընդհանուր գործարքների 32.6%-ը: Իսկ շրջաններում ամենաշատ գործարքները կատարվել են Կոտայքի մարզում` 14% և Լոռու մարզում` 7.5%: Ամենապասիվն է եղել Վայոց Ձորի մարզը` 2.8%:
Աղբյուրի համաձայն, անշարժ գույքի օտարումով 4260 գործարքների 76.8%-ը եղել են առքուվաճառքի, 22.8%-ը` նվիրատվության, 0.4%-ը` փոխանակության գործարքներ: ույքի օտարման գործարքների 40%-ը կատարվել է Երևանում, որոնց մեծ մասը` 38.5%-ը, կատարվել են բազմաբնակարան շենքերի բնակարաններով: Երևանում, առքուվաճառքի գործարքների 65%-ը եղել են բազմաբնակարան շենքերի բնակարաններով, հունիսին նվազելով 0.5%, իսկ տարվա կտրվածքով աճելով 8.2%: Առանձնատների առքուվաճառքով գործարքների թիվը 2011 թվականի հունիսի 1-ի դրությամբ գրանցվել է 406, որոնցից 120-ը կատարվել է Երևանում և 286-ը` շրջաններում: Առանձնատների առքուվաճառքով գործարքների ընդհանուր թիվը հունիսին պակասել է 12.1%, տարվա կտրվածքով` 1.7%, ընդ որում, Երևանում` 4%, իսկ շրջաններում` 15.1%:
Անշարժ գույքի գործարքների կազմում 25.1%-ը եղել են օտարման գորչծարքներ, 16.8%-ը` առաջնային գնարցման, 14%-ը` գրավադրման և 11.8%-ը` ժառանգության փոխանցման, իսկ 4.4%-ը` վարձակալության գործարքներ: Սակայն, հունիսին, ինչպես նաև մայիսին, գերակշռել են անշարժ գույքի այլ գրանցումներ, որոնք կազմել են 27.9%: