Շաբաթ, 6 Օգոստոսի 2011 16:17
Հայաստանի ակտիվ պլաստիկ քարտերի շուկան աճել է 27.4 տոկոսով
Արմինֆո. 2011 թվականի հունիսին Հայաստանի բանկերի կողմից թողարկվել է 19423 պլաստիկ քարտ, ինչը 3.1% ավելի է 2010 թվականի հունիսի ցուցանիշից: Ընդ որում, հունիսի վերջին ակտիվ քարտերի ընդհանուր քանակը կազմել է 342.9 հազար քարտ, այն ժամանակ, երբ 2010 թվականի հունիսին այս ցուցանիշը կազմել էր 504.7 հազար քարտ, գրանցելով 27.4% աճ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարն է MasterCard-ը` 52.7%, մինչև 125.8 հազ.քարտ, երկրորդ տեղում է Visa-ն` 42.9%, մինչև 181.2 հազ.քարտ և ArCA քարտերը` 13.6%, մինչև 335.9 հազ.քարտ:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունիսին բանկերի կողմից թողարկվել է 9411 ArCA քարտ ¥տարեկան 71.3% աճով¤, 3992 MasterCard քարտեր ¥տարեկան 23.7% անկումով¤ և 6020 Visa քարտ ¥25.8% տարեկան անկումով¤:
Ըստ ArCaի տվյալների, հաշվետու ժամանակահատվածում միջին հաշվով գործարքներ են կատարվել 435 հազար քարտերով կամ ակտիվ քարտերի 68%-ով, մասնավորապես, 254.9 հազ. ArCA քարտերով ¥տարեկան 15% աճով¤, 114.9 հազ.Visa քարտերով ¥44.2% տարեկան աճով¤ և 65 հազ. MasterCard քարտերով ¥տարեկան 38.7% աճով¤: Ըստ Armenian Card-ի տվյալների, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համակարգում գործարկվող POS-թերմինալների և առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի ¥առանց բանկոմատների¤ քանակը կազմել է 3545 ¥47% տարեկան աճով¤, որտեղ կանխիկացման կետերում եղել են 323, իսկ առևտրի կետերում` 3222 POS-թերմինալներ: 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 749 բանկոմատ, տարվա կտրվածքով աճելով 20.4%:
Նշենք, որ Armenian Card-ի մաժորիտար բաժնետերն է հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկը, ինչպես նաև հայաստանյան 17 բանկեր: