Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2011 14:48
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները մեկ տարում աճել են մոտ 2 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները մեկ տարում աճել են մոտ 2 անգամ, 2011 թվականի առաջին եռամսյակի ավարտին հասնելով 32030 մլրդ.դրամ: Միայն 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերութուններն իրենց ակտիվները մեծացրել են 32.3%:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, ակտիվների չափերով առջևում են` ՙՌոսգոսստրախ Արմենիա՚` 6.975 մլրդ.դրամ, ՙԻՆԳՈ Արմենիա՚` 5.260 մլրդ.դրամ և ՌԵՍՈ` 3.6 մլրդ.դրամ ընկերությունները: Նրանց հետևում են` Կասկադ Ինշուրանս` 3.319 մլրդ.դրամ, ՙՆաիրի Ինշուրանս՚` 3.309 մլրդ. դրամ, ՙարանտ Լիմենս՚` 2.9 մլրդ.դրամ, ՙՌասկո՚` 2.231 մլրդ.դրամ, ՙՍիլ Ինշուրանս՚` 2.181 մլրդ.դրամ ապահովագրական ընկերութունները: Վերջին տեղում է ՙԱյ Էս Ջի՚ և ապահովագրական ընկերությունը, որի ակտիվները կազմել են 2.084 մլրդ.դրամ:
Հիշեցնենք, որ ՙԱյ Էս Ջի՚ և ապահովագրական ընկերությունն ընթացիկ տարվա ապրիլից լքել է ապահովարական շուկան, ապահովագրական պորտֆելը փոխանցելով ՙՌասկո՚ ապահովագրական ընկերության:
Ակտիվների կազմում հիմնական միջոցները կազմել են 1.535 մլրդ.դրամ, դրամական միջոցները` 49 մլն.դրամ, դբետորական պարտավորույթունները` 1.6 մլրդ.դրամ: Դրամային ակտիվների բաժինը կազմել է 68.8% կամ 22 մլրդ.դրամ, իսկ արտարժութային ակտիվներիբաժինը` 31.2%, կամ 9.9 մլրդ.դրամ: