Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2011 15:07
ՀՀ Կենտրոնական բանկը և «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն ստորագրել են ՀԲ փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում Բանկի մասնակցության մասին պայմանագիր
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը և «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն ստորագրել են Համաշխարհային Բանկի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում Բանկի մասնակցության մասին պայմանագիր: Այդ մասին տեղեկացնում է «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ մամլո ծառայությունը:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն փոքր և միջին բիզնեսի վարկավորումը համարում է հեռանկարային ուղղությունե, - հայտնում է բանկի մամլո ծառայությունը, - «Վերջին ժամանակահատվածում բանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները և 2010 թվականի արդյունքներով ընդգրկվել ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրով նախատեսված ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակում միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Համաշխարհային Բանկի և Գերմանական KfW բանկի հետ համագործակցության շնորհիվ: Բանկը հանդիսանում է նաև KfW հիփոթեքային վարկավորման ծրագրի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի ակտիվ մասնակիցը: 2011թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն արդեն ապահովել է վարկային պորտֆելի աճր 30 տոկոսով` հասցնելով այն 63 միլիարդ ՀՀ դրամի: Այսպիսով` ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի ծավալը կազմում է 78 տոկոս, ընդ որում` վեց հաշվետու ամիսների ընթացքում բանկի ընդհանուր ակտիվները աճել են ավելի քան 20 տոկոսով` հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 80.5 միլիարդ ՀՀ դրամ:ե
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկե ԲԲԸ դուստր ձեռնարկությունը: