Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2011 16:14
Հայկական բանկերը կսկսեն ակտիվորեն մասնակցել ապագա բանկիրների և ֆինանսիստների ուսումնառության գործընթացին
ԱրմԻնֆո. Հայաստանի Բանկերի Միությունն այսօր Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի հետ փոխադարձ համագործակցության համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն մասնավոր բիզնեսը, մասնավորապես, բանկային հատվածը, ակտիվ մասնակցություն կունենա ապագա բանկիրների և ֆինանսիստների ուսումնառության գործընթացում:
Ինչպես այսօր ՀԲՄ գրասենյակում նշել է Տնտեսագիտական համալսարանի ռկտոր Կորյուն Աթոյանը, կնքված համաձանագիրը համալսարանին թույլ կտա վերականգնել վերջին տարիներին ընդհատված կապը մասնավոր հատվածի հետ, ճիշտ գնահատել գործատուների պահանջները և բարձրացնել կրթության մակարդակը բուհում: Ռեկտորը պարզաբանլ է, որ ուսումնառության ողջ գործընթացը կընթանա առևտրային բանկերի և ՀԲՄ հետ ակտիվ համագործակցության շրջանակներում, ընդհուպ, մինչև ուսումնական ծրագրի կազմումը և առարկաների ցանկի հաստատումը: Պրակտիկ գիտելիքներն ուսանողները կստանան երկրի բանկերում, իսկ այդ կառույցների մասնագետները ուսանողներին կկարդան դասախոսություններ:
Կ.Աթոյանը նշել է, որ նման համաձայնագրեր համալսարանը ստորագրել է նաև երկրի ֆինանսների նախարարության և հարկային ծառայության հետ:
Հայաստանի Բանկերի Միության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ նման երկարաժամկետ ծրագիր իրականացվում է առաջին անգամ: Նախկինում, բանկերի միությունն անց էր կացնում միայն կարճատև կրթական սեմինարներ: Բանկիրը տեղեկացրել է, որ որ երկրի բանկային համակարգում այսօր աշխատում է 9500 աշխատակից, իսկ 2010 թվականի ավարտին այս ցուցանիշը չէր անցնում 8800-ից: Նման աճը Օսիպյանը բացատրում է նրանով, որ բանկերը մեծացնում են իրենց բիզնեսի մանրածախ ուղղությունները, ստեղծելով նոր մասնաճյուղեր: Նա նշել է, որ այդ միտումները կշարունակվեն, քանի որ երկիրը դեռ չի հասել այն մակարդակին, երբ մասնագետներով հագցվածույթւոնը կարելի կլիներ համարել ավարտված: