Երեթշաբթի, 20 Սեպտեմբերի 2011 17:11
Օգոստոսին Հայաստանի ապահովագրողների հատուցումներն աճել են 22.5%, մինչև 2.8 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանյան 8 ապահովագրական ըներություների ապահովագրական հատուցումների ծավալները օգոստոսին աճել են 22.5%, ամսվա վերջին կազմելով 2.8 մլրդ.դրամ: Առաջիկա հատուցումներ ծավալները ¥հայտարարված բայց չկարգավորված ապահովագրական պատահարներով¤ ԱՊՊԱ գծով, 8 ամիսների արդյունքներով, կազմել են 1.014 մլրդ.դրամ: Մեկ ամսում այս ցուցանիշն աճել է 22%:
Ըստ ՙՀայաստանի ապահովագրողների բյուրո՚ ինքնակարգավորվող կազմակերպության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական ընկերությունները բավարարել են ապահովագրական պատահարների 13844 հայտ:
Ըստ Բյուրոյի վիճակագրության, 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովագրական հատուցումների ծավալներով առաջին տեղում է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը, 956.8 մլն.դրամ ծավալով ¥4739 ապահովագրական պատահար¤, երկրորդ տեղում է ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությունը`546 մլն.դրամ ¥2542 պատահար¤, երրորդ տեղում է ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը` 357.7 մլն.դրամ ¥1679 պատահար¤, չորրորդն է ՙՆաիրի Ինշուրանս՚ ընկերությունը` 308.7 մլն.դրամ ¥1499 պատահար¤, հինգերորդն է ՙարանտ Լիմենս՚ ընկերությունը` 209.4 մլն.դրամ: Նրան հաջորդում են ՙԿասկադ Ինշուրանս՚ ընկերությունը` 158.4 մլն.դրամ, ՙՍիլ Ինշուրանս՚ ընկերությունը` 140.7 մլն.դրամ և ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությունը` 127.9 մլն.դրամ:
Նշված ժամանակահատվածում Բյուրոն իրականացրել է 32.8 մլն.դրամի ապահովագրական հատուցում ¥53 պատահար¤:
2011 թվականի օգոստոսի տվյալներով, Հայաստանում ԱՊՊԱ պոլիս է ունեցել 373022 վարորդ, իսկ վճարված ապաովագրական պրեմիաների ծավալը, Բյուրոյի տվյալներով, կազմել է 13.2 մլրդ.դրամ, որտեղ մոտ 33% կազմել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերության կողմից հավաքագրված պրեմիաները ¥1 տեղ¤, նրան հաջորդում են` ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությունը` 17.4%, ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը` 14%, ՙՆաիրի Ինշուրանս՚-ը` 12.6%: Մնացած 23%-ը հավաքագրվել է ՙարանտ Լիմենս՚ ՙԿասկադ Ինշուրանս՚, ՙՍիլ Ինշուրանս՚ և ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությունների կողմից:
Հիշեցնենք, որ ԱՊՊԱ մասին օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2011 թվականից: