Երեթշաբթի, 1 Նոյեմբերի 2011 17:43
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը և MasterCard-ը հանդես են գալիս եռամսյա հատուկ առաջարկով
ԱրմԻնֆո. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը և MasterCard-ը հանդես են գալիս եռամսյա հատուկ առաջարկով, որը նպատակ ունի խրախուսել և խթանել հաճախորդների կողմից անկանխիկ գործարքների կատարումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚-ի մամուլի ծառայությունից, բանկի սահմանած 100 նվերները կստանան այն քարտատեր հաճախորդները, ովքեր 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում քարտով կկատարեն քանակով կամ գումարով ամենաշատ, բայց ոչ պակաս քան առնվազն 50 գործարք կամ առնվազն 1,000,000 դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ:
ՙՈղջ աշխարհում միջազգային վճարային քարտերը վճարման ամենահարմարարավետ միջոցն են, որոնք աստիճանաբար ավելի ու ավելի լայն կիրառում են ստանում նաև Հայաստանում՚, - այս կապակցությամբ նշել է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, և ավելացրել, թե ՙդրա պատճառներից մեկը այն է, որ բազմաթիվ առևտրի և պասարկման կետեր Էյչ-Էս-Բի-Սի քարտատերերին տրամադրում են զեղչեր՚:
2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ կողմից թողարկված կրեդիտ և վաճարային քարտերով իրականացվել է ընդհանուր առմամբ 2.7 միլիարդ ՀՀ դրամի անկանխիկ գործարք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 16.4%:
Վերջերս ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ վերսկսել էր իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսել ԱրՔա քարտերի սպասարկումը: Բանկը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ են ապահովում: Ի լրումն 52 սովորական բանկոմատների, բանկը նաև սեպտեմբերին գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` ՙԱրաքս՚ բենզալցման եւ տեխսպասարկման կայանում: