Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2011 20:01
Հայաստանում 9 ամսում գրանցվել է անշարժ գույքի 136431 գործարք, 9.5% տարեկան աճով
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է անշարժ գույքի 136431 գործարք, 9.5% տարեկան աճով: Այս մասին են վկայում ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական Կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը:
Աղբյուրի համաձայն, գործարքների առավելագույն ծավալները տեղի են ունեցել Երևանում, կազմելով գործարքների ընդհանուր քանակի 32.5%-ը:
Շրջաններում ամենամեծ թվթվ գործարքները գրանցվել են Կոտայքի մարզում` 13.5% և եղարքունիքի մարզում` 8.4%: Այս առումով ամենապասիվն է եղել Վայոց Ձորի մարզը, կազմելով գործարքների ընդհանուր թվի 2.6%-ը:
Աղբյուրի համաձայն, գույքի օտարման 35060 գործարքների 76.8%-ը եղել են ռք և վաճառքի գործարքներ, 22.5%-ը` նվիրատվության և 0.6%-ը` փոխանակության գործարքներ: Այդ գործարքներից 38.2%-ը կատարվել է Երևանում, որի 38.7%-ը` եղել են բազմաբնակարան շենքերի բնակարաններով: Երևան քաղաքում կատարված անշարժ գույքի առք և վաճառքի գործարքների ընդհանուր թվի մեջ 67.6%-ը տեղի են ունեցել բազմաբնակարան շենքերում, 11% տարեկան աճով:
Առանձնատներոով գործարքների մեջ 9 ամիսներին գրանցվել է 3642 գործարք, որից 961-ը` Երևանում, իսկ 2681-ը` շրջաններում: ործարքների ընդհանուր քանակն այստեղ կազմել է 4.6%, աճելով 7.6%, ընդ որում, Երևանում այդ աճը կազմել է 4.7%:
Անշարժ գույքով գործարքների կազմում 16.5%-ը եղլ են առաջնային գրանցումով, 12.3%-ը` ժառանգությամբ փոխանցվող անշարժ գույքով, 13.8%-ը` գրավադրումով գործարքներ, 4.5%-ը`վարձակալության գործրքներ: Սակայն, անշարժ գույքով գործարքներր կազմում գերակշռում են այլ գործարքները` 27.2% և օտարումով գործարքները` 25.7%: