Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2011 19:36
Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակում
ԱրմԻնֆո. Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում առաջին անգամ տեղի է ունեցել արեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխվել են ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը` մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով: Ինչպես նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի նորանշանակ տնօրեն Կոնստանտին Սարոյանը, Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 954,723,223.82 ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,442,956,491.95 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.38%, իսկ կտրման եկամտաբերությունըª 9.63%:
Կ.Սարոյանը ողջունեց Ազգային Հիփոթեքային Ընկերության բորսայական հարթակում տեղաբաշխումը իրականացնելու որոշումը, նշելով որ այն հնարավոր դարձավ շուկայի բոլոր մասնակիցների համատեղ ջանքերի, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի աջակցության շնորհիվ: Տեղաբաշխման հարթակը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրամադրվող այն լրացուցիչ ծառայություններից է, որոնք հնարավոր է իրագործել ընկերությունների կողմից պահանջարկի առկայության դեպքում, քանի որ Բորսան շարունակաբար հետևում է շուկայի զարգացմանը ուղղված լրացուցիչ և որակյալ ծառայությունների մատուցման իր առաքելությանը:
ԱՀԸ-ի ործադիր տնօրեն պրն Մհեր Եդիգարյանը հնչեցրեց աճուրդի կայացումը խորհրդանշող զանգը և նշեց, որ գոհ է արդյունքներից, քանի որ պահանջարկը նույնիսկ գերազանցել է առաջարկը, և ավելացրեց, որ դա առաջին քայլն էª կապիտալի շուկայում իրենց աշխատանքը շարունակական է լինելու:
ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում: