Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2011 20:33
Յունիբանկը 5 նոր պրոմո-կետ բացեց Orange-ի վաճառքի սրահներում:
ԱրմԻնֆո. Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը շարունակում է ընդլայնել պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ս.թ. նոյեմբերին բանկը բացեց ևս 5 նոր պրոմո-կետ հետևյալ հասցեներում`ք.Երևան, Սունդուկյան 64/4, ք.Աբովյան, Հանրապետության 22/2-4, ք. Էջմիածին, Մաշտոցի 61/56, ք. Արմավիր, Հանրապետության 29/3, ք. Իջևան, Երևանյան 106:
Այդպիսով, արդեն Orange-ի 15 վաճառքի սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում: Բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում հաճախորդի համար զգալիորեն արագացնում և պարզեցնում է վարկավորման գործընթացը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդին վարկային հայտի լրացման ու փաստաթղթերի ներկայացման գործում:
Orange-ի խանութներում վաճառվող ապրանքների ձեռքբերման նպատակով Յունիբանկը վարկերը տրամադրում է մինչև 24 ամիս ժամկետով և տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ: Կանխավճար բանկը չի պահանջում, իսկ բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:
Orange-ը բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարն է: Ընկերության վաճառքի սրահներում ներկայացված է բնակչության կողմից մեծ պահանաջարկ վայելող սմարթֆոնների և հեռախոսների լայն տեսականի տարբեր արտադրողներից` Apple, BlackBerry, Alcatel, Samsung, HTC, Nokia:
Հիշեցնենք, որ վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք կարելի է ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 59-ում, որից 15-ում առկա է Յունիբանկի պրոմո-կետը: Յունիբանկի պրոմո-կետերը գործում են ՙԿայզեր՚ սուպերմարկետում, ՙՆիկս՚, ՙՖայն՚ և ՙMobile Centre՚ տեխնիկայի խանությերում, ՙM&S՚ կահույքի սրահում, ՙԱվիատրանս՚ գործակալոությունում, ինչպես նաև ՙHappy Voyage՚ տուրիստական գործակալության վաճառքի կետերում: 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալով գտնվել է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 24.3 մլրդ.դրամ: