Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2011 14:24
2011 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաներն ավելացել են 15.8 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալները 2011 թվականի 3-րդ եռամսյակում ավելացել է 15.8%, մինչև 3.1 մլրդ.դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, որոնք հիմնված են ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների վրա, ապահովագրական պրեմիաների կազմում ամենամեծ բաժինը կազմել են պարտադիր ապահովագրության ¥ԱՊՊԱ¤ գծով պրեմիաները, որոնցով հավաքագրված պրեմիաների ծավալները 3-րդ եռամսյակում կազմել են 1.392 մլրդ.դրամ ¥ընդհանուր պրեմիաների ծավալների 45%-ը¤, հաշվետու եռամսյակում աճելով 40.3%:
Երրորդ եռամսյակում գույքային ապահովագրության գծով ապահովագրական պրեմիաների ծավալները կազմել են 832 մլն.դրամ ¥27%¤, 3-րդ եռամսյակում նվազելով 18.6%: Ապահովագրության այս տեսակով պրեմիաների ծավալները տարեսկզբից աճել են 6.6%: Հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալով երրորդ տեղում է բժշկական ապահովագրությունը` 434.5 մլն.դրամ ¥14%¤, եռամսյակում աճելով 48%, իսկ տարեսկզբից` նվազելով 38.5%:
2011 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից իրականացված պահովագրական հատուցումների ծավալները աճել են 19.6% ¥տարեսկզբից`մոտ 2 անգամ¤, կազմելով 2.030 մլրդ.դրամ: Հատուցումների ամենամեծ ծավալնրը գրանցվել են ԱՊՊԱ գծով`1.5 մլրդ.դրամ, 42.5% եռամսյակային աճով: Այնուհետև հաջորդում է գույքային ապահովագրությունը` 274.7 մլն.դրամ, 21.3% եռամսյակային աճով: Երրորդ տեղում է բժշկական ապահովագրությունը` 234.2 մլն.դրամ, 3-րդ եռամսյակում նվազելով 23%:
Աղբյուրի տվյալներով, Հայաստանի ապահովագրական ընկերությունների սեփական կպիտալը 2011 թվականի 3-րդ եռամսյակի ավարտին կազմել է 15.5 մլրդ.դրամ, 5.8% եռամսյակային անկումով: Չբաշխված շահույթը աճել է 47.2%, մինչև 2.158 մլրդ.դրամ: Իսկ գործող պայմանագրերի թիվը նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 422030 պայմանագիր, 31.6% եռամսյակային աճով: