Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2011 19:33
Նոյեմբերի վերջին ԱՊՊԱ վնասաբերությունը հասել է 54 տոկոսի
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2011 թվականի 11 ամիսներին ԱՊՊԱ գծով իրականացրել են 4.8 մլրդ.դրամի հատուցում: Ըստ ՙԱվտոապահովագրողների բյուրո՚ժ-ի պաշտոնական կայքում զետեղված վիճակագրության, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ապահովագրողները բավարարել են ապահովագրական պատահարի վերաբերյալ 22383 հայտ:
Ըստ աղբյուրի, ԱՊՊԱ գծով վճարման երթկան հատուցումների չափերը նոյեմբերի վերջին կազմել են 1.079 մլրդ.դրամ: Այսպիսով, 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՊՊԱ վնասաբերությունը կազմել է 54 տոկոս:
Ըստ Բյուրոյի վիճակագրության, ԱՊՊԱ գծով իրականացված ապահովագրական հատուցումների չափերով առաջին տեղում է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությունը`1.6 մլրդ.դրամ, որին հաջորդում են` ԻՆՈ Արմենիան` 877.3 մլն.դրամ, ՌԵՍՈ-ն` 624.8 մլն.դրամ, Նաիրի Ինշուրանսը` 522.4 մլն.դրամ, արանտ Լիմենսը` 374.1 մլն.դրամ, Կասկադ Ինշուրանսը` 285.5 մլն.դրամ, ՍԻԼ Ինշուրանսը` 225.8 մլն.դրամ և ՌԱՍԿՈ ընկերությունը`220.4 մլն.դրամ: 11 ամիսների ընթացքում Բյուրոն վճարել է 78.4 մլն.դրամի հատուցում (129 պատահար): Ըստ Բյուրոյի տվյալների, այսօր Հայաստանում ԱՊՊԱ պոլիս ունի 382359 վարորդ, իսկ նրանց կողմից վճարված ապահովագրկան պրեմիանրի ընդհանուր ծավալը կազմել է 14.2 մլրդ.դրամ: Ապահովագրական պրեմիանրի ավելի քան 77 տկոսը կենտրոնացած է 4 ապահովագրական ընկերություններում, մասնավորապես` Ռոսգոսստախ Արմենիա` 4.7 մլրդ.դրամ, ԻՆՈ Արմենիա` 2.5 մլրդ.դրամ, ՌԵՍՈ`1.9 մլրդ.դրամ և Նաիրի Ինշուրանս` 1.8 մլրդ.դրամ: