Չորեքշաբթի, 25 Հունվարի 2012 20:21
Վարկի դիմաց ունեցած պարտքի հետևանքով երևանյան խոշորագույն ՙՀայաստան՚ առևտրի կենտրոնի տարածքն անցել է Ամերիաբանկի սեփականությանը
ԱրմԻնֆո. Վարկի դիմաց ունեցած պարտքը չմարելու հետևանքով երևանյան խոշորագույն ՙՀայաստան՚ առևտրի կենտրոնի տարածքն անցել է Ամերիաբանկի սեփականությանը: Այս առիթով այսօր այսպիսի պարզաբանում է արել Ամերիաբանկը, ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած որոշ հրապարակումներին:
Աղբյուրը պնդում է, որ տվյալ տարածքը ¥Երևան, Հր.Քոչարի փ.2¤ բանկի սեփականությունն է դարձել օրինական հիմունքներով, որով, վարկառուի կողմից վարկատուի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում նախատեսվում է օտարում: Որպես ապացույց Ամերիաբանկը ներկայացրել է սեփական իրավունքի վկայականի պատճենը, որտեղ հստակ երևում է, որ 2011 թվականի դեկտեմբերի 16-ից այդ տարածքի սեփականատերն է հանդիսանում բանկը:
Ամերիաբանկը, ընդունված կարգով, ծանուցում է տրամադրել է նշված տարածքի վարձակալ հանդիսացող ՙՀայաստան՚ առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ՚ ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել: Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Բանկը հավաստել է, որ այդ աշխատանքները որևէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առևտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր:
Նշենք, որ մինչ այդ հայկական որոշ լրատվմիջոցներ հաղորդել էին, որ ՙՀայաստան՚ առևտրի կենտրոնն արդեն վաղուց վաճառքի է հանվել ՓԲԸ-ի նախագահի, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայրապետ Հայրապետյանի կողմից, սակայն, առաջարկված պայմաներով գնորդներ այդպես էլ չեն գտնվել: Հաղորդվել էր նաև, որ այդ տարածքի հավակնորդներից էր նաև օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, այն հերթական Yerevan CITY սուպերմարկետի վերածելու նպատակով:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ