Ուրբաթ, 10 Փետրվարի 2012 20:44
Հայաստանի 2011 թվականի խոշոր հարկատուների ցուցակը կրկին գլխավորում է ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՚
ԱրմԻնֆո. Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը, 2011 թվականի արդյունաներով, կրկին գլխավորում է ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ն, բյուջե մուտքագրելով 29.8 մլրդ.դրամ: Այս մասին է ասվում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հաշվետվության մեջ: Մասնագետները գտնում են, որ դա պայմանավորված է մետաղների համաշխարհային գների բարձրացումով և գործարանում իրականացվող արդիականության գործընթացներով, ինչն էլ ավելացրել է եկամուտները:
Երկրորդ տեղում է ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ-ն, վճարելով 21.8 մլրդ.դրամ: Երրորդ տեղում է ՙՂ-Տելեկոմ՚ հեռահաղորդակցության օպերատորը (Viva Cell-ապրանքանիշ)`17,7 մլրդ. դրամ. Նշենք, որ առաջին եռամսյակում այս ընկերությունը եղել է 5-րդ տեղում, իսկ կիսամյակի արդյունքներով` 7-րդ տեղում: Չորրորդ տեղում է ՙԱլեքս րիգ՚ ընկերությունը, վճարելով 17,7 մլրդ դրամ, որը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Հինգերորդ տեղում է ՙԱրմենՏելը՚ ընկերությունը, վճարելով 12.6 մլրդ դրամ: Վեցերորդ տեղում է նավթի առևտրով զբաղվող ՙՍիթի Պետրոլ րուպ՚ ընկերությունը, վճարելով 10.5 մլրդ.դրամ: Յոթերորդն է ՙՖլեշ՚ ընկերությունը` 10.4 մլրդ.դրամ: 8-րդն է ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերությունը` 9.6 մլրդ դրամ: Առաջին անգամ տասնյակում է հայտնվել ՙPhilip Morris Արմենիա՚ ընկերությունը` 6.3 մլրդ դրամ: Տասնյակը եզրափակում է ՙՀայաստանի միջազգային օդանավակայաններ՚ ընկերությունը, վճարելով 5.9 մլրդ. դրամ: Առաջին անգամ տասնյակում չի հայտնվել Հայկական ԱԷԿ-ը, որը վճարել է մոտ 4 մլրդ.դրամ, գրավելով 13-րդ տեղը: